Օգոստոսի 3-ին ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 7 շենքի 16-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և անհրաժեշտ է փրկարարների oգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և Փրկարարական ոիժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Ժամը 15:52-ին ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակա¬րանի դուռը: միջանցքում հայտնաբերվել է 1938 թ. ծնված Նինել Սահակյանի դին:










































