Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը անձնական հաղորդագրություն է ուղարկել Ջոզեֆ Բայդենին, որը չորեքշաբթի, հունվարի 20-ին, պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահը: Այս մասին հայտնում է Express- ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի հաղորդագրությանը:
Նշվում է, որ համապատասխան նամակն ուղարկվել է դեմոկրատի երդմնակալության արարողությունից առաջ:
Լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվում:
Չորեքշաբթի, հունվարի 20-ին, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, 78-ամյա Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը: