Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները: Դրանք հրապարակված են Սպիտակ տան պաշտոնական կայքում:
«Բայդենի առաջնահերթությունների մեջ են մտնում կորոնավիրուսի, կլիմայի, ռասսայական անհավասարության դեմ պայքարը, տնտեսության վերականգնումը, ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ դիրքերի վերականգնումը միջազգային ասպարեզում»,- ասված է Սպիտակ տան կայքում:
Հունվարի 20-ին Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները: 78-ամյա Բայդենն ԱՄՆ պատմության 46-րդ նախագահն է: