Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Այն, ինչ գալիս է Իրանի գլխին այս պատերազմից հետո և գալու է վաղը, շատ ավելի վտանգավոր է. Թեհրանը դա հասկանում է

Իհարկե, լավ է, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը. այդ պրոցեսը միշտ էլ եղել է, մենք դրան ականատես ենք եղել: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով նախօրեին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Իրանի ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերի հանդիպմանը:

«Բայց չգիտես ինչու, այդ անիվը տեղից չի շարժվում, որ մենք նոր փոփոխություններ տեսնենք: Հուսանք, որ նոր հայտարարությունների հիման վրա նորություններ կտեսնենք: Թվում է, որ, համենայնդեպս, կամքը կա թե՛ Իրանի քաղաքական դեմքերի, թե՛ գործարար շրջանակների մոտ: Մանավանդ այնտեղ բոլորը տեսան, որ արցախյան երկրորդ պատերազմը ոչ միայն Հայաստանին, այլ նաև Իրանին մեծ վնասներ բերեց: Արդեն սկսել են աշխուժանալ և, ըստ այդմ, փորձում են և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերություններով նոր մոտեցումներ ցուցաբերել և նոր ծրագրեր առաջ տանել»,- ասաց նա:

Քեշիշյանը նկատեց, որ արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը հայրենասեր իրանցիների, մտավորական խավի վրա մեծ ազդեցություն է թողել։ «Մտավորականությունը շատ է մտահոգություն հայտնում, որ այն, ինչ տեղի ունեցավ, Իրանի համար իսկապես վնասակար էր և պետք է միջոցներ ձեռնարկել այդ վնասները հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ, նոր ուղիներ բացելու Հայաստանի միջոցով Եվրասիա հասնելու, Հայաստանի հետ սահմանային հարաբերությունները ընդարձակելու համար: Երևի գիտեք, որ պատերազմի օրերին Իրանի հեղափոխության առաջնորդը հայտարարեց, որ միջազգային սահմանները որևէ փոփոխության ենթակա չեն, և մենք դա չենք ընդունում: Նույն ոգով Իրանի գրեթե բոլոր իշխանական խավերը այդ հարցով հայտարարություններ են անում: Հիմա պետք է սպասենք ու տեսնենք, թե գործնականում ինչ փոփոխություններ կլինեն հայ-իրանական հարաբերություններում»,-ընդգծեց Քեշիշյանը:

Նա տեսակետ հայտնեց, որ չի կարծում, թե այս հարցերը կապված են դեսպանի կամ այլ պաշտոնյաների հանդիպումներից. «Դրանք ուղղակիորեն կապված են քաղաքական կամքի, երկու երկրների ընդհանուր շահերով շարժվելու հիմքի հետ: Հուսանք, որ այդ փոփոխություններին ականատես կլինենք»:

Դիտարկմանը, որ տեսակետ կա, որ պատերազմից հետո Իրանը հասկացել է իր սխալը, որ իներտ կեցվածք է որդեգրել այդ ժամանակահատվածում, և արդյո՞ք հիմա Իրանը գիտակցում է իր սխալը, Մովսես Քեշիշյանն ասաց. «Ինձ թվում է, որ իրենք դա շատ լավ գիտակցում են: Ես փորձում եմ գնահատական տալ եղած սխալների ու թերությունների առումով: Իրենք փորձում են վերագնահատել, թե ինչ կորցրին: Հայաստանը կորցրել է տարածքներ և տարածաշրջանում որոշակի ճնշումների է ենթարկվել, բայց այն, ինչ գալիս է Իրանի գլխին այսօր ու գալու է վաղը, շատ ավելի վտանգավոր է: Իրենք դա շատ լավ զգում են և սկսել են, ըստ այդմ, փոփոխություններ մտցնել իրենց քաղաքականության և մոտեցումների մեջ: Թե որքանով հիմա ցցուն կլինեն այդ մոտեցումները Հայաստանի հետ հարաբերությունների մեջ, ինչպես իրենց ցույց կտան, պետք է սպասենք ու տեսնենք: Մենք էլ մեր հերթին պետք է աշխատանքներ տանենք: Իրանական կողմն այդ հարցում արդեն դժվարություններ չունի, որովհետև մինչև Հայաստանի սահման ճանապարհներ ունի»:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում