Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

ՀՀԿ-ն մերժել է ընդդիմությանը

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը մերժել են «Իմ քայլը» մեծամասնությունը՝ ինչը հասկանալի է քաղաքական իրողությունների համատեքստում, և ՀՀԿ-Ն: Թվում է, որ այդ մեկը հասկանալի չէ, սակայն առերևույթ: Իրական քաղաքականության ռեժիմում հասկանալի է նաև ՀՀԿ մերժումը: Հիշեցնենք, որ ըստ ԼՀԿ առաջարկի, Քննիչ հանձնաժողովը պետք է կազմվեր խորհրդարանի վերջին ընտրությանը ԱԺ անցած ուժերից, և 3 տոկոսից ավելի ձայն ստացած մյուս երեք կուսակցություններից՝ ՀՅԴ, Մենք դաշինք, ՀՀԿ: Բոլոր ուժերը տվել են հավանություն, իսկ ՀՀԿ-ն մերժել է:

Առերևույթ անհասկանալի է, որ ընդդիմությունը մերժում է ընդդիմության առաջարկը՝ ուսումնասիրել աղետալի և ողբերգական պատերազմի հետևանքը: ՀՀԿ-ն պատճառաբանել է, թե այս իշխանության ժամանակ անհնար է բացահայտել իրական պատկեր: Իհարկե, ռացիոնալ փաստարկ է, սակայն քննիչ հանձնաժողով ստեղծելը թույլ կտար ավելի առարկայորեն ցույց տալ իշխանոության խոչընդոտելու փորձերը, եթե լինեին այդպիսին: Խնդիրը սակայն անշուշտ առերևույթ դաշտում բերված փաստարկները չեն: ՀՀԿ դիրքորոշման մոտիվների լայն համատեքստին մենք անդրադարձել ենք պարբերաբար:

17 կուսակցությունների արմատական ձևաչափի մաս կազմող ՀՀԿ-ն իրականում ավելի շուտ ընդդիմություն է հենց այդ կուսակցություններին, առնվազն այն պարզ պատճառով, որ այդ ձևաչափը իրականում դե ֆակտո գոյություն է ունեցել դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, իհարկե տարբեր կոնֆիգուրացիաներով: Հենց այդ ձևաչափին է, որ Սերժ Սարգսյանը չի հանձնել կամ փոխանցել իշխանությունը: Թե ինչու, դա կարող է լինել առանձին այսպես ասած քննիչ աշխատանքի կամ գործընթացի առարկա: Ավելին, հենց այդ ինչո՞ւ-ի մեջ թերևս ավելի շատ պատասխաններ լինեն պատերազմի վերաբերյալ, ընդ որում թե 44-օրյա պատերազմի, թե նաև ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ, քան բուն պատերազմ քննող որևէ հանձնաժողովի:

ՀՀԿ դիրքորոշումն այդ իմաստով տողատակում թերևս ստանում է այլ քաղաքական բովանդակություն, մասնավորապես այն, որ ոչ միայն և գուցե ոչ այնքան այս իշխանության, այլ այս ընդդիմության պայմաններում հնարավոր չէ խոսել պատերազմի իրական պատկերը բացահայտելու մասին: Իսկ ամբողջ հարցն այն է, որ պատերազմը դրանք լոկ ռազմական գործողությունները, դրանց ընթացքն ու կառավարումը չեն: Պատերազմը նախ դրան հասցրած կամ դրան հասցնելը կանխել չկարողացած քաղաքական գործընթացներն են, աշխարհաքաղաքական շերտերը: Իսկ դրանք իսկապես հնարավոր չէ բացահայտել, քանի դեռ Հայաստանի անվտանգությունը կախված է մեկ աշխարհաքաղաքական կենտրոնից, և գործնականում դրանից են կախված թե իշխանությունը, թե ընդդիմությունը, այն էլ սիրահոժար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում