Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևութ Չավուշօղլուն հաստատել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի մտադրությունը՝ մեկ պայմանով: Դիվանագետը նման կեղծավոր հայտարարություն է արել իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե զինադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք այս գործընթացը կհամակարգենք Ադրբեջանի հետ»,- ասել է Չավուշօղլուն: