Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կմասնակցի Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում անցկացվելիք միգազգային ամենամյա «Օհրիդյան ամառ» փառատոնին։
60-ամյա Եվրոպական «Օհրիդյան ամառ» փառատոնում Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մակեդոնիայի օպերայի և բալետի նվագախումբը:
Օգոստոսի 4-ին Օհրիդ քաղաքի անտիկ թատրոնում Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մակեդոնիայի օպերայի և բալետի նվագախումբը: Փառատոնին, որը սկսվել է հուլիսի 12-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 20-ը, ելույթ կունենա նաև «21-րդ դարի տենորներ» ռուսական երաժշտական նախագիծը, որի կազմում ներառված են մոսկովյան հռչակավոր թատրոնների մեներգիչներ: Ծրագրում կհնչեն Ստրոսի, Պուչինիի, Ռոսսինիի, Ալբինոնիի, Վերդիի, Տոստիի և Ռոդրիգոյի ստեղծագործությունները:








































