Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

Չերևացող քաղաքական գործընթացներն այժմ ավելի տարածված են․ ԲՀԿ-ն կլքի՞ «Հայրենիքի փրկության ճակատը»

Ընդդիմադիր դաշտում գործող 17 ուժերի փողոցային պայքարը կարծես թե մարում է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ 17 ուժերի առաջնորդներն այլևս նախկինի պես ակտիվ հանդիպումներ չեն անցկացնում։ Այս օրերին ոչ բոլոր ուժերն են մասնակցում մարզային հանդիպումներին։

17 կուսակցություններից ոչ բոլորի համար է ընդունելի եղել Վազգեն Մանուկյանին ՀՀ վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու գաղափարը, ու հատկապես օրերս Գյումրիում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո ավելի է ամրացել քաղաքական լիդերների մոտ այդ տպավորությունը:

Թե ինչ արդյունքներ կգրանցեն մարզային այդ հանդիպումներով՝ առայժմ հստակ չէ։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ քաղաքական ցանկացած գործընթաց իր մեջ պարունակում է նախընտրական կոմպանիային բնորոշ երևույթներ։ «Դա կարող է լինել քաղաքացիական անհնազանդություն, իշխանափոխության պահանջ, թե Ազգային ժողովի ընտրություններ՝ դրանք ունեն որոշակի ընդհանրություններ։ Այդ յուրահատկություններից մեկը՝ պայքարն ամբողջ երկրով տարածելն է և ոչ միայն Երևանով սահմանափակվելը։ Եթե հիշում եք՝ անցյալ տարի այդ ուժերը կենտրոնացել էին Երևանում արժանապատվության երթեր անցկացնելով, որին սկզբնական շրջանում մասնակցում էին մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ։ Բայց 17-ի մեջ մտնող որոշ ուժեր պետք է մարզերում այցեր կատարեին, որպեսզի ՀՀ քաղաքացիները դա չընկալեին որպես մայրաքաղաքային պայքար իշխանությունների դեմ, այլ նույնպես ընդգրկված լինեին այդ գործընթացների մեջ։ 17 ուժերը անցած տարի դա չարեցին, ինչը իրենց համար բավականին կոպիտ սխալ էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ մարզեր այցելելը ճիշտ է, բայց պետք է իմանալ, թե ինչ տեխնոլոգիաներ օգտագործել. «Այսինքն՝ ասել՝ քայլ արա, մերժիր Նիկոլին, որովհետև Նիկոլը դավաճան է, հանձնել է Արցախը… դա չաշխատող տարբերակ է։ Պետք է այնպիսի կարգախոսներ ու բովանդակություն մտածել, որը աշխատող կլինի և առանց այն էլ սակավացած պայքարողներին կկարողանա մոբիլիզացնել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում առանց այն էլ պայքարողների քանակը էապես իջել է։ Մարզեր գնալուց պետք է ճիշտ տեխնոլոգիաներ կիրառես, այնպես չէ, որ գնացիր Գյումրիում քայլեցիր ու դա արդյունք կտա։ Ես չէի ասի, թե դա հաջողությամբ իրականացվում է։ Երբ դու գնում ես մարզեր, մարդկանց ներքաշում ես քաղաքական գործընթացի մեջ, դա անում ես այնպես, որ մարդիկ նեղացած չլինեն։ Դու պետք է կարողանաս որակով քայլեր անել ու իմանալ՝ ինչ ես ուզում։ Այնպես չէ, որ գնացիր մարդկանց տեղեկացրիր, որ Նիկոլը դավաճան է, ինչ-որ արդյունքի կհասնես։ Դա նպատակ լինել չի կարող։ Եթե դու մարզեր այցելություններ ես կատարում, հանդիպում ընտրողների հետ, պետք է ճիշտ տեխնոլոգիաներ կիրառես ու մտածես բովանդակության մասին։ Այնպիսի բովանդակություն, որը մարդկանց գիտակցության մեջ կդրվի։ Ես չէի ասի, թե այս ուղղությամբ իրենք հաջողություններ են գրանցում։ Եվ ընդհանրապես միշտ չէ, որ մարդկանց թվաքանակով ինչ-որ հարց է լուծվում։ Արդյո՞ք մարդկանց, այսպես ասած, ոտքի կանգնելը արդյունք կտա։ Անցյալ 30 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մարդկանց քանակը չէ, որ լուծում է իշխանափոխության հարցը։ 2008 թվականին եղել են օրեր, երբ հրապարակում 300.000-ից ավելի մարդ է եղել, բայց դա դրական արդյունք չի տվել։ 2018-ի իշխանափոխությունն էլ բոլորովին այլ ծրագրով իրականացվեց։

Այսինքն՝ դու չպետք է այն խաբկանքի մեջ ընկնես, որ եթե դու կարողացար 100.000 մարդ ոտքի հանել, ապա կկարողանաս իշխանափոխություն իրականացնել։ Մարդիկ պետք են, որ քաղաքական գործընթացի մեջ կարողանան, կոպիտ ասած, մասովկայի դեր կատարել։ Բայց այդ մարդիկ չեն իշխանափոխություն իրականացնողները»։

Մամուլում կա տեղեկություն, որ առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանջատվի 17 ուժերից։ Այդ կուսակցությունն, ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ պատրաստվում է արտահերթ ընտրությունների։

«Երբ «Փրկության ճակատը» քաղաքական պայքար է իրականացնում, բնականաբար կա դրա դեմ պայքար իշխանական թևից։ Տվյալ դեպքում նման տեղեկությունը կարող է և՛ ճիշտ լինել, և՛ մանիպուլյացիա լինել։ Եվ ընդհանրապես հիմա ավելի շատ չերևացող քաղաքական գործընթաց է լինում, քան երևացող։ ԲՀԿ-ի ենթադրյալ դուրս գալը «Փրկության ճակատից» կարող է անդրկուլիսային գործընթացների արդյունք լինել։ Նման գործընթացները հիմա շատ ավելի ակտիվ են, քան հրապարակային գործընթացները։ Դրա մաս են կազմում և՛ նախագահի նամակը Լոնդոնից, և՛ երրորդ նախագահի հայտնի փիառը ԱԺ նախագահի դեմ»,- ասաց Բադալյանը։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ ԲՀԿ-ն քաղաքական կշիռ ներկայացնող ուժ է և գաղտնիք չէ, որ «Հայրենիքի փրկության ճակատում» այն թիվ մեկ քաղաքական ուժն է. «Որովհետև ունի և՛ ֆինանսական ռեսուրսներ, և՛ մարդկային, և՛ կազմակերպչական ռեսուրսներ, և՛ մեդիա ռեսուրս, և՛ Ազգային ժողովում մեծ խմբակցություն։ Իսկ մնացած կուսակցությունների զգալի մասը մարդ-կուսակցություններ են, որոնք իրենցից ոչ մի լուրջ կշիռ չեն ներկայացնում։ Ինչ-որ չափով այդպիսին է ՀՀԿ-ն, Դաշնակցությունը և թեթևակի նաև «Հայրենիք» կուսակցությունը։ Մնացածը՝ մարդ-կուսակցություններ են»։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում