Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը խոսել է սպառազինության վերահսկման հեռանկարների մասին՝ Սպիտակ տան վարչակազմի փոփոխության ֆոնին: Այս մասին հաղորդում է Le Journal du Dimanche-ը:
Նրա խոսքով, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է պահպանեն սպառազինության վերահսկման գործիքները՝ ռազմավարական հավասարակշռության խախտումներից խուսափելու համար: Նախարարը նշել է, որ դա առաջին հերթին կանդրադառնա եվրոպական երկրների վրա:
«Նախաձեռնությունները պետք է ընդունվեն եվրոպացիների հետ միասին, որպեսզի այդ խնդիրները չլուծվեն առանց մեր մասնակցության»,- շեշտել է Դրիանը:
Նա հավելել է, որ աշխարհը «վաթսունականներից ի վեր նման բան չի տեսել»: