Monday, 06 05 2024
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի

2021-ի կանխատեսում. նախնական ամփոփում Կենտրոնական Ասիայի և Կովկասի համար (Eurasianet, ԱՄՆ)

2020 թվականը Կովկասի համար պատմական տարի էր. Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց և հաջողությամբ վերադարձրեց 90-ականներին հայերին զիջած տարածքների մեծ մասը: Դա դարակազմիկ իրադարձություն էր, որը տարածաշրջանում քաղաքական և աշխարհաքաղաքական նոր կարգի ձևավորման հիմք դրեց։ 2021-ին կտեսնենք այս գործընթացի շարունակությունը։

Անտարակույս, 2021-ի ամենամռայլ կանխատեսումները վերաբերում են Հայաստանին: Այս տարին քաղաքական առումով շրջադարձային կլինի. հրաշք կլինի, եթե Ադրբեջանին պարտվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահպանի պաշտոնը, բայց նրա հեռանալը կարող է անորոշության բերել: Եթե ​​Փաշինյանը հեռանա, արդյո՞ք հաստատուն կմնան 2018 թ. նրա ղեկավարած թավշյա հեղափոխության արժեքները՝ կոռուպցիայի վերացումն ու Հայաստանի ժողովրդավարացումը: Ակնկալվում է, որ 2021 թվականը լի է լինելու քաղաքական ցնցումներով:

Լեռնային Ղարաբաղի հայերի համար ևս անհանգիստ ժամանակներ են: Պատերազմի հետևանքով նրանց ունեցած տարածքն ավելի է փոքրացել, իսկ ադրբեջանցիները շատ ավելի մոտ են: Ռուս խաղաղապահներն առայժմ ապահովում են անվտանգությունը, բայց արդյոք հայերը կշարունակե՞ն մտածել Ղարաբաղում երկարաժամկետ մնալու մասին, թե՞ կհամարեն, որ Ղարաբաղում իրենց օրերը հաշված են, և ծայր կառնի ճամպրուկային տրամադրություն: Ի վերջո, մարդիկ կքվեարկեն «ոտքերով ու փողերով», և 2021-ին մենք, հավանաբար, ավելի հստակ պատկերացում կունենանք, թե որքան կենսունակ կլինի Ղարաբաղը:

Պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է: Բայց հիմա նրա առջև բարդ խնդիր է ծառացել՝ վերականգնել և բնակեցնել վերադարձված տարածքները: Դա պետք է արվի նավթի կայուն ցածր գների պատճառով պետական ​​բյուջեի սպառման և պետական ​​հիմնարկներում ծաղկող կոռուպցիայի ֆոնին: Բայց պատերազմում տարած հաղթանակը նախագահ Իլհամ Ալիևին քաղաքական կապիտալ բերեց, որն այնքան էլ շուտ չի սպառվի:

Երկրում ծաղկում է ապրում տրիումֆալիզմը (հաղթականություն), և Բաքուն օրեցօր հանդուրժողականության ավելի ու ավելի քիչ նշաններ է ցույց տալիս ցանկացած բանի նկատմամբ, ինչը չի համապատասխանում իր ամենաուժեղ ազգայնական ազդակներին: Բայց նաև պնդում է, թե պատրաստ է ողջունել Ղարաբաղի հայերին՝ որպես Ադրբեջանի քաղաքացիների: Այս առումով Բաքուն 2021-ին ինչ-որ գործողություն կձեռնարկի՞, որ հայերն իրենք իրենց տանը զգան: Լուրջ քայլեր կարող էին լինել սարսափելի ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող զինվորների քրեական հետապնդումը և հրաժարումը «ալբանական» խելագար տեսության քարոզչությունից, որով Բաքուն փորձ է անում ջնջել հայերի պատմությունը տարածաշրջանում: Ոչ ոք չի ակնկալում, թե դա տեղի կունենա, սակայն, այնուամենայնիվ, դա է օրվա հրամայականը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար:

Վրաստանի մասին լուրերը մի փոքր խունացել են երկրից հարավ տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների պատճառով, բայց այս պետությունը նույնպես գտնվում է ճամփաբաժանին: Վիճարկելի ընտրություններից հետո բոլոր ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին խորհրդարանը՝ արդյունքում խորհրդային ժամանակներից ի վեր առաջին անգամ թույլ տալով, որ Վրաստանը մեկ կուսակցություն ղեկավարի: Երկրում քաղաքական գործիչների նկատմամբ վստահությունը նախկինում էլ ցածր մակարդակի վրա էր, և պարզ չէ, թե ինչպես է երկիրը դուրս գալու այդ փակուղուց:

Բացի դրանից՝ Վրաստանը, ավելի, քան տարածաշրջանում որևէ մեկը, սպասում է Covid-19 համաճարակի շուտափույթ ավարտին: Երկրի տնտեսությունը մեծապես կախված է զբոսաշրջությունից, և 2020 թ. սեզոնը լիովին ձախողվել է: Էքսկուրսավարները, Airbnb-ի միջոցով վարձով տրվող բնակարանների տերերը և ռեստորանատերերը, համենայնդեպս՝ նրանք, որոնց բիզնեսը դեռ «ոտքի վրա է», հուսահատորեն սպասում են, որ համաճարակը կթուլանա նոր սեզոնի մեկնարկին:

 

Կենտրոնական Ասիա

2021-ի սկզբին Կենտրոնական Ասիայի երկու երկրներում ընտրություններ են սպասվում, բայց դրանցից ոչ մեկը առանձնապես լավ բան չի խոստանում տարածաշրջանի ժողովրդավարացման առումով:

Հունվարի 10-ին Ղրղըզստանի նոր նախագահի ընտրություններն արտահերթ են. այն նշանակվել էր 2020-ի հոկտեմբերին տեղի ունեցած քաղաքացիական անկարգություններից հետո: Ակնկալվում է, որ մեծ հաշվով կհաղթի Սադիր Ջափարովը։ Անկարգություններից առաջ նա բանտում «հանգստանում» էր մարդ առևանգելու մեղադրանքով:

Ինստիտուցիոնալ տեսանկյունից դա ընդամենը ապերիտիվն է: Ղրղըզստանի ընտրողներին ամենալղոզված ձևով խնդրում են նաև որոշել` նրանք նախընտրում են ապրել նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական համակարգում: Եթե ​​գերակշռի առաջին տարբերակը, շատերն ակնկալում են, որ կլինի վերադարձ այն իրավիճակին, երբ երկիրը կղեկավարի ավտորիտար առաջնորդը, ինչպես դա եղել է տապալված նախագահ Կուրմանբեկ Բակիևի օրոք:

Ավելի ուշ երկրում պետք է անցկացվեն նաև խորհրդարանական նոր ընտրություններ (հոկտեմբեր ամսվա քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարվեցին): Եթե ​​Ջափարովի ծրագիրը իրականանա, ապա նոր օրենսդիր մարմինը կարող է լինել ամենաենթարկվողը 1991 թվականին Ղրղզստանի անկախացումից ի վեր:

Անիմաստ խորհրդարանների դանդաղ մրցավազքում Ղազախստանը միշտ էլ ուժեղ հավակնորդ է եղել: Զարմանալի զուգադիպությամբ՝ քվեարկությունն այստեղ նույնպես նշանակվել է հունվարի 10-ին: Բայց նույնիսկ ընդդիմադիր խմբավորումներից ամենաերկչոտը՝ Ղազախստանի ազգային սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, հայտարարեց, որ բոյկոտում է ընտրությունները: Այսպիսով, երկրի համար երաշխավորված է խամրած խորհրդարան՝ բաղկացած իշխանամետ կուսակցություններից:

Երբ 2019-ին Նուրսուլթան Նազարբաևը նախագահի պաշտոնը զիջեց իր վաղեմի ընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որոշ միամիտներ գուցե չափավոր քաղաքական բարեփոխումների էին սպասում: Բայց նման ծրագրերին (անգամ եթե դրանք երբևէ եղել են) տեսանելի ապագայում իրականանալու բախտ չի վիճակվի աղետալի Covid-19 համաճարակի պատճառով:

Ազգային բանկի՝ վերջերս հրապարակած գնահատման համաձայն՝ 2020 թվականի արդյունքներով՝ տնտեսությունը կարող է նվազել 2,7 տոկոսով: Միաժամանակ կանխատեսվում է, որ այն աճ կգրանցի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում: Ֆինանսական կարգավորիչը դա կապում է ճգնաժամը ճնշելու համար կառավարության կողմից «փողի թնդանոթ» օգտագործելու հետ: Ավելի պրոզայիկ բացատրությունն այն է, որ էներգետիկ վերլուծաբաններն ակնկալում են, թե նավթի գները մինչև 2021 թվականի կեսերը կբարձրանան: Բայց տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անկարողությունը քարի պես անընդհատ կախված է Ղազախստանի պարանոցից:

Ուզբեկստանում նույնպես տնտեսական խնդիրները կդառնան հանրային խոսակցության հիմնական թեման: Covid-19-ը մեծ հարված է հասցրել երկրին, բայց Ուզբեկստանը 2020 թվականին գոնե ակնկալում է ՀՆԱ-ի չափավոր` 1,5 տոկոս աճ: Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ տնտեսությունը գրանցել էր 5,5 տոկոս աճ:

Այս ֆոնին երկիրը չի կարող որևէ կերպ որոշել, թե որ ուղղությամբ շարժվի: Պաշտոնյաները մի ժամանակ կանխատեսել էին, որ 2021 թվականին Ուզբեկստանը կընդունվի Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Բայց դեկտեմբերին Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Տաշքենդի՝ դիտորդի կարգավիճակ ձեռք բերելուց հետո շատ վեճեր կընթանան այն մասին, թե երկու դաշինքներից որն է ավելի հեռանկարային:

Միևնույն ժամանակ, այս տարի Ուզբեկստանում կբացվի Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչություն, որի նպատակն է ուզբեկ աշխատանքային միգրանտների համար բյուրոկրատական ​​խոչընդոտների թուլացումը: Ռուսական լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ մատնանշում են, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո այդ դժվարություններից շատերը գրեթե ամբողջությամբ կվերանան:

Մինչդեռ երկրի ներսում շեշտը դրվում է տնտեսության մեջ պետության դերը նվազեցնելու վրա: Ըստ այդմ, այս տարի նախատեսվում է մասնավորեցնել որոշ խոշոր պետական ​​ձեռնարկություններ, օրինակ՝ են Ferganaazot-ը, Dehkanabad Potash գործարանը, Coca-Cola Ichimligi Uzbekiston Ltd-ը, ինչպես նաև մի շարք հանգստի գոտիներ և հյուրանոցներ:

Եթե ​​ամեն ինչ լավ ընթանա, տնտեսական աճը, ըստ պաշտոնական կանխատեսման, կարող է կազմել առնվազն 5 տոկոս:

Տարին կավարտվի նախագահական ընտրություններով, որոնցում պետության ղեկավար Շավքաթ Միրզիյոևը հեշտությամբ կվերընտրվի: Չնայած Ուզբեկստանում բարեփոխումների մասին բոլոր խոսակցություններին, քաղաքական մրցակցության զարգացման հարց օրակարգում չկա: Ընտրությունները միայն կհաստատեն, թե որքան քիչ առաջընթաց է գրանցվել այս ոլորտում:

Տաջիկստանը, որպես կանոն, չի էլ ձևացնում, թե բարեփոխումներ է իրականացնում կամ բացվում է աշխարհի առջև: Նախագահ Էմոմալի Ռահմոնը 2020-ի վերջին հայտարարել է Covid-19-ի դեմ տարած հաղթանակի մասին, ինչը, ամենայն հավանականությամբ, ճիշտ չէ: Անգամ եթե ճիշտ է, հաջողությունը ձեռք է բերվել միայն երկիրը մեկուսացնելով, իսկ դա արել են շատ ուրիշ երկրներ ևս։  Չնայած 2021 թվականը պետք է վերականգնման տարի լիներ, բայց երկիրը դրա համար հիմքեր չունի։

Կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին հայտարարելու Ռահմոնի որոշումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրա ցանկությամբ, որ Ռուսաստանը նորից դռները բացի տաջիկ աշխատանքային միգրանտների առջև, որոնց տրանսֆերտները խիստ կարևոր են տնտեսության համար: Դա ի վերջո տեղի կունենա, բայց գուցե հարկ լինի սպասել ևս մի քանի ամիս:

Մինչդեռ Տաջիկստանը պարտքի ծանրության տակ ավելի ու ավելի է ճկվում: Նոյեմբերին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է 2021 թվականին միջազգային վարկատուներից ևս 562 միլիոն դոլար վերցնել: Իսկ Տաջիկստանը այն երկրների ցանկում է, որոնք խնդրում են երկարաձգել գործող վարկերը:

2021-ին Տաջիկստանի հարցում ամենահեշտ կանխատեսումն այն է, որ նախագահի մամլո ծառայությունը կշարունակի հրապարակել Ռահմոնի լուսանկարները՝ ուտելիքով ծանրաբեռնված սեղանների առջև: Սա գլխի տակ փափուկ բարձ դնելու կոպիտ, սովետական ​​ոճով փորձ է: Հատկապես ցավալի է, որ երկրի բնակչությունը գնալով ավելի ու ավելի է թերսնվում:

Բայց երևի Ռահմոնը կհոգնի այս ամենից և, ինչպես ոմանք ենթադրում են, 2021 թվականին իշխանությունը կփոխանցի որդուն՝ Ռուստամ Էմոմալիին, որն այժմ միաժամանակ զբաղեցնում է խորհրդարանի վերին պալատի նախագահի և Դուշանբեի քաղաքապետի պաշտոնները:

Մինչ Ղրղզստանում և Ղազախստանում նոր պատգամավորներ կընտրվեն, 2021-ին Թուրքմենստանում պետք է հայտնվի խորհրդարանի նոր պալատ: Մարտի վերջին կընտրվեն անդամները Խալկ Մասլախաթի (Ժողովրդական խորհուրդ) անվանումով խորհրդատվական մարմնի, որը, ըստ էության, սենատ է լինելու:

Բնականաբար, դա չի արվում ժողովրդին ձայն տալու համար: Թուրքմենստանում 2020 թվականին հիմնարար ազատությունների տեսանկյունից նույնիսկ սովորականից ավելի վատ էր: Օրինակ՝ մարդկանց վախեցնում էին պարենամթերքի պակասի մասին բարձրաձայնելու փորձերի համար: Եվ հիմք չկա ենթադրելու, թե ինչ-որ բան կփոխվի:

Սենատի ստեղծումը, ամենայն հավանականությամբ, անճարպիկ մանևր է իշխանության փոխանցման մեխանիզմ կառուցելու գործընթացում, այն դեպքի համար, եթե նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը որոշի իշխանության ղեկը փոխանցել մոտ ազգականին կամ հանկարծամահ լինի պաշտոնում, ինչպես իր նախորդը:

Թուրքմենստանում ամեն տարին անցկացվում է ինչ-որ կարգախոսի ներքո: Նախագահի որոշմամբ՝ 2021 թվականի կարգախոսը կլինի՝ «Թուրքմենստանը՝ խաղաղության և վստահության երկիր»: Երբ Կենտրոնական Ասիայի բռնակալները սկսում են խոսել խաղաղության, վստահության, կայունության և այլնի մասին, ակնհայտ է, որ կառավարությունը մտադիր է խիստ խնայողություն սահմանել, և որ բնակչությունը պարտավոր է դիմանալ ու ժպտալ:

Արտասահմանից աշխատող լրատվամիջոցները հաղորդել են, որ նոր տարում պետք է սկսվեն ՆԳՆ աշխատակիցների զանգվածային կրճատումներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ «գոտիները ձգելը» կտարածվի նաև մյուս նախարարությունների, գերատեսչությունների ու կազմակերպությունների վրա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում