ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է տեղեկատվություն, որ բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տվյալներով՝ 2011 թ. հուլիսի 1-ի դրությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է եղել 172 հազար 400 հաշմանդամ:
Ընդ որում, նրանցից 7891-ը մինչև 18 տարեկան են, 27,006-ը՝ 18-ից մինչև 40 տարեկան, 91,429-ը՝ 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի, իսկ 46,030-ը՝ կենսաթոշակային տարիքի և բարձր:







































