Օգոստոսի 6-ին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (6 մարդ) Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Վրաստան՝ վերելք կատարելու այդ երկրի բարդագույն լեռներից մեկը՝ Կազբեկ, որի բարձրությունը 5033 մետր է:
Ընդհամենը 1 ամիս առաջ՝ հուլիսի 2-ին մեր լեռնագնացները հաջողությամբ նվաճեցին Իրանի Իսլամական Հանրապետության ամենաբարձ լեռը՝ Դեմավենդը (5671 մետր): Թեկուզև Կազբեկն իր բարձրությամբ զիջում է Դեմավենդին, բայց ալպինիզմի տեսանկյունից շատ ավելի բարդ ու դժվարամատչելի լեռնագագաթ է:











































