Կարծում եմ, որ տարածաշրջանի կոմունիկացիոն ապաշրջափակումը շատ կարևոր է առաջին հերթին Հայաստանի համար և այդ ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների գործուն ջանքերը տեսանելի են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 11-ին Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետների նախագահության աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է մինչև մարտի 1-ը ներկայացնի Հայաստանն ու Ադրբեջանն իրար կապող երկաթուղային և ավտոճանապարհային ուղիների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման և կառուցման ժամանակացույցը:
«Կարծում եմ՝ դա արդյունավետ կստացվի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ է շահելու դրանից Հայաստանը, Ղալումյանը պատասխանեց. «Հայաստանը երկաթուղի չունի, երկաթուղային շրջափակման մեջ է: Ես արդյունաբերության, տնտեսության զարգացման համար շատ կարևոր եմ համարում երկաթուղու գործարկումը»: