Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բերնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այսօր կժամանեն Ադրբեջան:
Գործակալության տեղեկություններով` Ռուսաստանից ժամանող համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի և Արտաքին գործերի նախարարի հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Բաքվում պաշտոնական հանդիպումները նախատեսված են վաղը, այնուհետև համանախագահները կժամանեն Հայաստան:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: