Հունվարի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163972 դեպք, որոնցից 152320-ը առողջացած, 2974-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 726 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 619066 թեստավորում:
Այսպիսով` հունվարի 15-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 396 դեպք, 11 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։