Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել պատերազմները նույնիսկ իր պաշտոնից հեռանալուց հետո։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:
Թրամփի խոսքերով՝ ինքը միշտ ձգտելու է վերջ տալ «անվերջանալի պատերազմներին»։ Նախագահը նշել է, որ այս պահին Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը 19 տարվա ընթացքում նվազագույն մակարդակի վրա է: Նա նաև ավելացրեց, որ նույն իրավիճակն է Իրաքում ու Սիրիայում:
Երկրի ղեկավարը ընդգծել է նաև, որ ինքը կարողացել է վերականգնել ԱՄՆ զինված ուժերը և աջակցել ամերիկացի զինվորներին: Նա ասել է, որ 2,5 տրիլիոն դոլար է ներդրվել ԱՄՆ-ում արտադրված «գեղեցիկ նոր սարքավորումների» համար:








































