Friday, 26 04 2024
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

Փաստ է՝ Մոսկվան չկարողացավ լուծել գերիների հարցը, իսկ Ֆրանսիան իրավիճակը միայնակ բեկելու ռեսուրս չունի

«Սա պարզապես շահերի հակամարտություն չէր, սա մի հակամարտություն էր, որի մեջ կողմերը ներդրել են իրենց պատմությունը, իրենց մշակույթը: Հակամարտություն էր, որը մաս էր կազմում երկու կողմերի ներքին զարգացումների»,- նման կարծիք է հայտնել ՀՀ առաջին նախագահի արտաքին հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Նա կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անարդյունավետ էր. «Այնպես չէր, որ նրանք ռեսուրսներ չունեն։ Շատ կարևոր երկրներ են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան։ Սրանք պետություններ են, որոնք մեծ ռեսուրսներ ունեն՝ ռազմական, դիվանագիտական, տնտեսական, և նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են։ Խնդիրն այն էր, որ չնայած այն հանգամանքին, որ բոլոր երեքն էլ համաձայնության էին եկել լուծման հիմունքների վերաբերյալ, բոլոր երեքն էլ ասացին, որ Ղարաբաղը չի կարող անկախ լինել, բոլոր երեքն էլ ասացին, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն։ Չնայած դրան, նրանք Ղարաբաղի կոնֆլիկտը չէին դիտարկում իբրև առանձին կոնֆլիկտ, նրանք դա դիտարկում էին իբրև տարածաշրջանային խնդրի մաս»։

Ժիրայր Լիպարիտյանը համարում է, որ Ֆրանսիան դուրս է եկել գործընթացից, իսկ ԱՄՆ-ը ընդհանրապես հրաժարվել է աշխարհից. «Ռուսաստանը ճիշտ պահն է գտել։ Չեմ տեսնում, որ մնացած երկուսը վերադառնան, չնայած Ռուսաստանը կցանկանա, որ ինչ որոշում էլ կայացվի, ստանա ԵԱՀԿ-ի հաստատումը»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ պարոն Լիպարիտյանի ասածներում հռետորական տարրեր կան, բայց նաև կա ճշմարտություն այն առումով, որ, այո՛, այս պահին Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր գործընթացներում: «Ասել, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է աշխարհից՝ իհարկե, այդպես չէ։ Այլ բան է, որ Թրամփի վարած կատաստրոֆիկ քաղաքականությունը, որը բերել էր տրանս-ատլանտյան հարաբերությունների աննախադեպ ճգնաժամի, ստեղծեց վակուում ողջ եվրաատլանտյան տարածքում, հատկապես պերիֆերիկ տարածքներում, որից մեկն էլ Հարավային Կովկասն էր, ինչի արդյունքում մենք ունեցանք այս 44-օրյա պատերազմը։ Կվերադառնա Միացյալ Նահանգները, թե ոչ. դրա համար կան բոլոր հնարավորությունները։ Ամբողջ խնդիրն այն է, թե որպես ինչ մակարդակի առաջնահերթություն է դիտարկվելու կոնկրետ մեր տարածաշրջան Միացյալ Նահանգների ակտիվ վերադարձը։ Սա առաջիկա շաբաթների ընթացքում գոնե ընդհանուր ուրվագծերով կերևա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ֆրանսիան միայնակ իրավիճակ բեկելու ռեսուրս չունի. «Միայնակ ասելով նկատի ունեմ առաջին հերթին այն, որ Բրյուսելը մատների արանքով էր նայում այս ամեն ինչին։ Ֆրանսիայի թիվ մեկ գործընկեր Գերմանիան բացարձակապես հետաքրքրություն չդրսևորեց այս ամենում, և, այո, Միացյալ Նահանգների պասիվությունն էլ բերեց նրան, որ Ֆրանսիան ստիպված էր միայնակ փորձեր ձեռնարկել իրավիճակն անցանկալի հունից դուրս բերելու համար, ինչն իհարկե նրան չհաջողվեց։ Հիմա կան բոլոր հնարավորությունները, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան համատեղ ջանքերով կարողանան բալանսավորել իրավիճակը և այս ամենը չթողնել ուղղակի Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը, որին էլ բալանսավորողի դեր է փորձում ստանձնել Ռուսաստանը։ Թե ինչպես է դա անում՝ տեսնում ենք։ Փաստն այն է, և մոսկովյան արդյունքն էլ դա ֆիքսեց, որ Ռուսաստանը չի կարողանում լուծել գերիների հարցը։ Այո՛, կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, ու այստեղ շատ բան կախված է լինելու պաշտոնական Երևանի կողմից ճնշում գործադրելու ունակությունից»։

Մեհրաբյանը միևնույն ժամանակ փաստեց, որ դրա կարևորագույն գրավականն է ներքին ճակատում ամրության պաշարը. «Իսկ ունենալով այն քաղաքական դաշտը, որ մենք ունենք, պետք է պատկերացնենք, որ իշխանությունը լուրջ դժվարություններ ունի։ Ունենք մի ընդդիմություն, որ աշխարհը չունի։ Ասում են՝ մենք այդ փաստաթղթերին կողմ ենք, դեմ ենք ստորագրողին, ու մեզ իշխանություն տվեք հիմա։ Ու հենց այնպես՝ կառավարությունը մի հատ տվեք ստեղ։ Սա են ասում։ Այս աբսուրդի պայմաններում բարդ իրավիճակ է ստեղծվում իշխանության համար, բայց անհնարին չէ։ Եկել է վճռական գործողությունների ու դիրքավորման ժամանակաշրջան, որովհետև մենք ապրում ենք բախտորոշ օրեր ու շաբաթներ։ Ընդհանրապես առաջիկա ամիսները կլինեն այդպիսին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում