Հայաստանի ծանրամարտի հավաքականները սկսում են մարզական տարին ուսումնամարզական հավաքով:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հունվարի 12-ից Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում, իսկ կանանցը՝ Օլիմպավանում: Ընդհանուր հավաքին մասնակցում են մոտ 40 մարզիկներ, որոնց առողջությանը հետևում են բժշկական թիմը և մերսողները: Ծանրորդները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որ նախատեսված ապրիլի ամսին Մոսկվայում, իսկ մինչ այդ փետրվարի 1-7-ը կկայանա Հայաստանի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը: