Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն հյուրընկալեց «Սևիլիա»-ին:
Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին մեկնարկից 17 րոպե անց: Աչքի ընկավ Անխել Կոռեան: Երկրորդ կեսում «Ատլետիկո»-ի առավելություն կրկնապատկեց Սաուլը: «Ատլետիկո»-«Սևիլիա»` 2:0:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկո»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է և իր ակտիվում ունի 41 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Ռեալ»-ը հավաքել է 37 միավոր: «Սևիլիա»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդն է: