Կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակն ամբողջ աշխարհում մնում է լարված։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Վերջինս նկատեց՝ տոներից առաջ և հետո Հայաստանում նկատվում է համաճարակի համեմատաբար կայունացում, դեպքերի նվազում կա: