Friday, 26 04 2024
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է

Արմեն Սարգսյանը սկսո՞ւմ է

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոդված է հրապարակել, որում խոսում է պայմանական Չորրորդ հանրապետության կամ, այլ կերպ ասած՝ նոր Հայաստանի մեկնակետի մասին՝ արձանագրելով, որ արցախյան ավերիչ և պարտված պատերազմը Հայաստանը դնում է նոր իրողության, միաժամանակ նաև նոր էջից սկսելու հրամայականի առաջ: Արմեն Սարգսյանն արձանագրում է, որ նախորդ մոտ երեք տասնամյակի էջերը լցվել են անորակ համաշխարհային զարգացումներին և մեր պետական խնդիրներին, նպատակներին, ազգային երազանքներին և մարտահրավերներին անհամարժեք բովանդակությամբ և որակով: Այդպիսով, Արմեն Սարգսյանն իր հոդվածով գործնականում անուղղակի, սակայն նրբորեն համաձայնում է վարչապետ Փաշինյանի օրերս հրապարակած հոդվածին, որն արցախյան խնդրի, պատերազմի անխուսափելիության և մեր սխալների մասին էր: Փաշինյանն այդ հոդվածում ևս արձանագրել էր նախորդ համակարգի անորակության և արցախյան հարցում անարդյունավետ, վատ քաղաքականության հանգամանքը: Արմեն Սարգսյանն, իհարկե, ի տարբերություն դրա, իր հոդվածում արձանագրում է նաև հետհեղափոխական իշխանության անբովանդակությունն ու ապագաղափարականությունը՝ նշելով, որ Հայաստանին պետք է նոր իշխանություն, նոր որակով, համաշխարհային իրողությունների հանդեպ համարժեք բովանդակությամբ: Ըստ նրա՝ դրա միջոցով է հնարավոր պայմանական Չորրորդ հանրապետության կառուցումը, որը որակով էապես կտարբերվի պայմանական Երրորդ հանրապետությունից:

Շոշափվող խնդիրները, անշուշտ, կարևոր են, ամբողջ հարցն այն է, սակայն, թե որն է դրանց հասնելու ճանապարհը: Արմեն Սարգսյանը Չորրորդ հանրապետության պայմանական բնորոշումը առաջին անգամ չէ, որ շոշափում է: Նա դա արել էր դեռևս նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ, երբ հանդիպում էր հին համակարգի խորհրդարանական ուժերին: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 2018-ի փետրվարին տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը խոսել էր Չորրորդ հանրապետության մասին և իրենց համար դա ողջունելի մեկնակետ է: Հետո Արմեն Սարգսյանը հայտարարում էր, որ ինքը ոչ թե Երրորդ հանրապետության չորրորդ նախագահն է, այլ Չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Այդ ամենը, սակայն, մնացին պայմանականություններ, փոխարենը եղավ հեղափոխություն՝ նաև Արմեն Սարգսյանի միջնորդական մասնակցությամբ, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի, իսկ գուցե նաև նախկին իշխանության տարբեր թևերի և Նիկոլ Փաշինյանի միջև:

Ի վերջո` հիշենք ապրիլի 23-ի խորհրդակցության հայտնի դրվագը, երբ նախագահի նստավայրում սեղանի շուրջ նստած էին Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Դա նախկին համակարգի բազմաբևեռ ամբողջությունն էր՝ Արմեն Սարգսյանի նախագահությամբ սեղանի շուրջ քննարկում՝ թավշյա հեղափոխության գործընթացի քաղաքական հանգուցալուծումը: Հասարակությանը հայտնի են այդ քննարկման որոշակի արդյունք և, իհարկե, արարողակարգային դրվագներ, տեսագրություն, սակայն քննարկման բովանդակությունը հայտնի չէ: Արմեն Սարգսյանը ներկայումս խոսում է թե՛ նախկին, թե՛ նոր իշխանությունների պատասխանատվության մասին: Արդյո՞ք դա նշանակում է, որ նախագահ Սարգսյանն այժմ իրեն ազդարարում է 2018-ի ապրիլի 23-ի քննարկումների բովանդակությունից ազատ, տողատակում գուցե ակնարկելով օրվա կամ օրերի քննարկումների մանրամասներ և դրանց հետ կապված, այսպես ասած, պատասխանատվության թերացումներ կամ պայմանավորվածությունների խախտումներ: Սարգսյանը խոստացել է հաջորդիվ խոսել պայմանական Չորրորդ հանրապետության կամ իրական նոր Հայաստանի ճանապարհային քարտեզի, այդ նորին բովանդակային առումով հասնելու ճանապարհների մասին: Այլ կերպ ասած, դա, թերևս, հասարակության հետ պայմանավորվելու փորձ է: Ինչպիսին կլինի այդ փորձը՝ ի տարբերություն նոր ու նախկին «էլիտաների» հետ պայմանավորվածության, ըստ էության, չստացված փորձերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում