Կրոյդոնի համալսարանական հիվանդանոցի բժիշկ Լիդիա Օսեյ-Բոատենգը նշել է կորոնավիրուսի ախտանիշները, որոնք սովորաբար անտեսվում են: Նրա խոսքերը մեջբերում է Express- ը:
Բժշկի խոսքով՝ վարակի երկրորդ ալիքի ժամանակ սկսել են ավելի մեղմ ախտանիշներ հայտնվել՝ ավելի հաճախ գլխացավեր և կոկորդի ցավ:
Օսեյ-Բոատենգը նշել է, որ մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում նման նշաններին:
Երբ վարակվածները գիտակցում են, որ վարակվել են կորոնավիրուսով, նրանք արդեն հասցրած են լինում շատ մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնել, հավելել է բժիշկը:








































