ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդին նամակ է ուղարկել, որում տեղեկացրել է նոր ժամկետի համար իր առաջադրման մասին:
Իր ուղերձում Գուտերեշը հիշեցրել է, որ իր լիազորությունների ժամկետն ավարտվում է տարեվերջին, բայց նա «պատրաստ է շարունակել ծառայել… անդամ երկրների ցանկության դեպքում»:
Գուտերեշը նշում է, որ իր համար պատիվ էր աշխատել Կազմակերպության բարեփոխման վրա՝ հաշվի առնելով բոլոր պետությունների շահերը, ինչպես նաև նպաստել աշխարհի զարգացման կայունության ապահովմանը՝ ի շահ գալիք սերունդների:









































