Բահրեյնի տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարարության քաղավիացիայի վարչությունը (CAA) հայտարարել է, որ երկրի օդային տարածքը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, բաց է Քաթարում գրանցված ինքնաթիռների համար:
Համապատասխան ծանուցումներում փոփոխություններ են մտցվել Քաթարում գրանցված, 2021թ.-ի հունվարի 11-ի առավոտյան, Գրինվիչի ժամանակով ժամը 00:01-ին թռչող ինքնաթիռների համար, հաղորդում է CAA-ն:











































