Ղազախստանի «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունն առաջատարն է Մեջլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունվարի 10-ին:
Հունվարի 11-ին այդ մասին ճեպազրույցում հայտնել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Սաբիլա Մուստաֆինան՝ ներկայացնելով քվեարկության նախնական արդյունքները:
«Մեջլիսի պատգամավորների ընտրություններում ընտրողների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. «Նուր Օթան» կուսակցության օգտին՝ 71.09 տոկոս»,- նշել է Մուստաֆինան: Նրա խոսքով՝ «Աք ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցությունը հավաքել է ձայների 10.95 տոկոսը, Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 9.10 տոկոսը:
Այսպիսոփ, երեք կուսակցությունների հաջողվել է հաղթահարել յոթտոկոսանոց արգելքը եւ մտնել խորհրդարան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: