Monday, 13 05 2024
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը

Սերժ Սարգսյանի չկայացած թռիչքն ու հարցը Բակո Սահակյանին. Ինչ են քննարկում Մոսկվան ու Բաքուն այժմ

Բաքվի ղեկավար Ալիևը հայտարարել է, թե հրահանգել է «Ղարաբաղում կառուցել» երկու միջազգային օդանավակայան՝ Ֆիզուլիում և Քելբաջար-Լաչին հատվածում: Ըստ նրա՝ դա կօգնի տնտեսական զարգացմանը, տուրիզմին և այլն:

Մենք բազմիցս առիթ ենք ունեցել արձանագրելու, որ ռազմաքաղաքական ագրեսիայի ակտիվ փուլից հետո Ադրբեջանն ու Թուրքիան անցնում են Հայաստանի և Արցախի դեմ տնտեսաքաղաքական ագրեսիայի ակտիվ փուլի, այսպես ասած՝ տնտեսական պատերազմի: Այդ պատերազմում նրանք ունեն փողի առավելություն, որը փորձում են իրացնել հնարավորինս արագ: Հայաստանը պետք է անի հնարավորն ու անհնարը առավելագույնս արագ այդ խնդիրը լուծելու և մրցակցությունից հետ չմնալու, այդ պատերազմը տանուլ չտալու համար, որովհետև դրա հետևանքը լինելու է Հայաստանի ու Արցախի դեմ ռազմաքաղաքական ագրեսիայի նոր ալիքի սպառնալիքը:

Օդանավակայանների հանգամանքը ուշադրության է արժանի մեկ այլ համատեքստում: Դեկտեմբերից ի վեր ռուսական Տելեգրամ ալիքները, որոնք առնչություն ունեն այդ երկրի ուժային բլոկի տարբեր խմբերի հետ, տարածում են տեղեկություններ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հեռանկարի մասին: Նշվում էր դեկտեմբերի առաջին տասնօրյակը, հետո դեկտեմբերի 25-ը, այժմ խոսվում է հունվարի 10-ի մասին: 2011 թվականին կառուցված և շահագործման սպասող Ստեփանակերտի օդանավակայանի հարցը ուշադրության կենտրոնում է վաղուց, առնվազն այն պահից, երբ Սերժ Սարգսյանը 2011-ին հայտարարեց դեպի Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղևորը լինելու մասին: Այդ չվերթը, սակայն, չի կայացել առ այսօր, ընդամենը այն պատճառով, որ Ադրբեջանը սպառնացել է: Համանախագահ երկրներն էլ թերևս Սերժ Սարգսյանին չեն տվել թռիչքի թույլտվություն:

Միևնույն ժամանակ, սակայն, արդեն 2015 թվականին ռուսական «Ռեգնում» գործակալության սրահում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսի ընթացքում գործակալությունը նրան հարց ուղղեց, թե կտրամադրե՞ն արդյոք Ստեփանակերտի օդանավակայանը դեպի Սիրիա ռուսական թռիչքների համար: Մոսկվան նոր սկսել էր Սիրիայի ռազմարշավը: Բակո Սահակյանը փորձեց հմտորեն խուսանավել «այո» կամ «ոչ» բնույթի պատասխանից, սակայն առավել ուշադրության էր արժանի հենց հանգամանքը, որ Մոսկվայում նրան տվեցին այդ հարցը, այն էլ գործակալությունից, որն այդ ժամանակաշրջանում դիտվում էր Կրեմլի համար կարծիք ձևավորողներից մեկը և գուցե Կրեմլի կարծիքի շուրջ զոնդաժ իրականացնողներից մեկը:

Ներկայումս Ստեփանակերտի օդանավակայանի հարցը հայտնվել է բոլորովին նոր ռազմաքաղաքական ստատուս քվոյի կենտրոնում, և մեծ հավանականությամբ դրա վերաբերյալ արդեն ընթանում են ռուս-ադրբեջանական քննարկումներ: Չի բացառվում, որ Մոսկվան պնդում է օդանավակայանի հարցը, ինչին ի պատասխան Ալիևը խոսում է «Ղարաբաղում իր միջազգային օդանավակայանները» կառուցելու մասին:

Միևնույն ժամանակ բաց է հարցը, թե Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը ինչ իրավաքաղաքական հարթության վրա է լինելու: Առանց Բաքվի համաձայնության այն չի կարող դիտարկվել, այսպես ասած, միջազգային թռիչքային համակարգի մաս: Մյուս կողմից՝ Ռուսաստանին դա թերևս շատ չի էլ հետաքրքրում, քանի որ Մոսկվան Արցախը դիտարկում է գերազանցապես ռազմաքաղաքական բաստիոն, որտեղ օդանավակայանը նա դիտարկում է զուտ իր նպատակները սպասարկող ռազմաքաղաքական ենթակառուցվածք: Պետք չէ բացառել, որ Բաքուն այդ հարցում կտա լռելյայն համաձայնություն: Ռուսաստանին այս փուլում ավելին թերևս պետք էլ չէ:

Ինչ է պետք Արցախին ու Հայաստանին՝ կարծես թե քիչ է քննարկվում: Հնարավոր է Մոսկվան հավաստիացնում է, թե այս փուլում թեկուզ այդ բնույթի գործարկման հնարավորությունը առավելագույնն է, որ հնարավոր է ստանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում