Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Ժառանգությունը» և Դաշնակցությունը խանդում են ՀԱԿ-ին

Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքի իր ելույթում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց այն բոլոր ուժերին, որոնք խանգարում և քննադատում են երկխոսությունը, խորհուրդ տալով վերջիններիս չխանգարել, այլապես կենթարկվեն վերջնական մարգինալացման:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ քաղաքական գործընթացից դուրս մնացած երկու ոչ ազդեցիկ ուժերը` ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», բանակցային գործընթացների մեջ մտնելու համար քննադատում են միայն ՀԱԿ-ին. «Բայց չգիտես ինչու նույն կերպ չեն քննադատում բանակցություններին մասնակցող կոալիցիոն ուժերին: Նրանք անընդհատ նշում են, թե ՀԱԿ-ն իրավունք չունի հասարակության անունից խոսել, բայց ես չեմ լսել, որ նրանք ասեն, թե ԲՀԿ-ն էլ այդ իրավունքը չունի»:

Բադալյանի կարծիքով, եթե ՀՅԴ-ն կամ «Ժառանգությունը» իրոք ցանկանում են քննադատել երկխոսության գործընթացը, ապա պետք է հավասարապես քննադատեին նաև ՕԵԿ-ին, որը փաստացի որպես կուսակցություն գոյություն չունի. «Այսինքն՝ ստացվում է, որ վերոնշյալ կուսակցությունները նպատակադրված քննադատում են ՀԱԿ-ին, և սա պարզապես խանդի, նեղացածության տեսարան է, քանզի այդ կուսակցությունները չկարողանալով կայանալ՝ քննադատում են հաջողությունների հասած ՀԱԿ-ին»:

Քաղտեխնոլոգի կարծիքով, ՀԱԿ առաջնորդն իր ելույթում ճիշտ է նկատել, որ վերոնշյալ կուսակցությունները դուրս են մնացել բանակցային գործընթացից ոչ թե այն պատճառով, որ իշխանությունը գերադասել է ՀԱԿ-ի հետ բանակցել, այլ՝ որ այդ կուսակցությունները չեն կարողացել մի գաղափար, ծրագիր առաջ քաշել, որը հասարակության մեծ զանգվածների կհետաքրքրեր. «Նրանք պարզապես մրցակցությանը չեն դիմացել, իսկ քաղաքականության մեջ դիմանում են ուժեղները, նրանք թույլ գտնվեցին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում