Իլոն Մասկը դարձել է մոլորակի ամենահարուստ մարդը: Այդ մասին հայտնում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը:
Ինչպես նշում են լրագրողները, Մասկի կարողությունն աճել է՝ հասնելով 185 միլիարդ դոլարի: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆոնդային բորսայում Tesla-ի բաժնետոմսերի գինը կտրուկ բարձրացել է:
Ցուցակում նա շրջանցել է Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսին: Նրա կարողությունը մեկ միլիարդ դոլարով պակաս է գյուտարարի կարողությունից:









































