Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ՀՀ իշխանությունները խաղաքարտերը հանձնել են Պուտինին. հայ ռազմագերիների հարցով խառնաշփոթ է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենց մոտ գտնվող գերիները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ, հանցագործներ, և գտնվում են բանտերում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հայ գերիների վերադարձի գործընթացն առնվազն ձգձգվելու է․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ ձգձգելու շանսերը կօգտագործեն, որովհետև իրենք էլ են շահագրգռված Հայաստանում տեսնել ավելի մեծ խառնաշփոթ, քան կա։ Նրանց ձեռնտու է այն իրավիճակը, որը տիրում է Հայաստանում, և գերիների հարցի չլուծումը այդ խառնաշփոթության կարևորագույն բլոկներից մեկն է։ Ես զարմացած չեմ՝ դա սպասելի էր, բայց ես զարմացած եմ, թե մեր իշխանություններն ինչպես են ջանասիրաբար բոլոր խաղաքարտերը կամովի հանձնել «Ռուսիո արքա» և «կիսաստված» պարոն Պուտինին։ Այն դեպքում, երբ իրենք հնարավորություն ունեին այս խնդրի լուծման համար ներգրավել միջազգային կառույցներին, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ Թե ինչքան իրենց պատեպատ տվեցին համանախագահ երկրները, այդ թվում՝ նախագահները, էլ անիմաստ է բացատրել։ Ամեն դեպքում պետք է փորձել շարունակել այս հարցի համար պայքարել, քանի որ մեր գերիների այնտեղ մնալը մեծ խնդիր է բոլորի համար»։

Իսկ փաստաբան Գևորգ Դավթյանն ասաց․ «Տեսեք՝ Ալիևի նման հայտարարությունները ոչ մի իրավական հիմք չունեն, դրանք զուտ քաղաքական հայտարարություններ են։ Դրանց նպատակն ավելի խուճապային տրամադրություններ ստեղծելն է Հայաստանում։ Այլ հարց է, թե մեր իշխանություններն ու մեր հասարակությունն ինչպես դա պետք է ընկալի։ Ես կարծում եմ, որ մենք այս առումով որևէ անհանգստության տեղիք չպետք է տանք, որովհետև դրանով մենք, այսպես ասած՝ ավելի շատ բենզին ենք լցնում կրակի վրա և նպաստում ենք, որպեսզի հարևան թշնամական երկրի նկրտումներն ավելի զարգանան, որոնք, ըստ էության, ուղղված են միայն Հայաստանի Հանրապետության թուլացմանը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում