Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև

Չեմ հավատում՝ Դավիթ Բաբայանն այժմ ի վիճակի է փոխելու մեր պետության մնացորդների դիվանագիտական բաղադրիչը

Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները ստորագրել են համաձայնություն խորհրդակցությունների տարեկան ծրագրի մասին: Դա տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում, որը Արա Այվազյանի համար առաջինն էր Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում: Արցախում էլ նա հանդիպել է ԱՀ նոր նշանակված արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Բաբայանը Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր, իսկ նախկին նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմում՝ խոսնակը: Վերջինս արտգործնախարարի պաշտոնում փոխարինեց Մասիս Մայիլյանին։

Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92» նախաձեռնության արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ Արցախում ոչ կոմպետենտ կառավարում է ճգնաժամային իրավիճակում: «Եվ դա շարունակվում է հայ ազգի դավաճան, պետական հանցագործ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ով իր անգրագիտությամբ և պետական մտածողության բացակայությամբ ոչնչացրեց Արցախի պետականությունը և Հայաստանի անպիտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին ոչնչացրեց հայկական երազանքը: Արցախում պետականություն գոյություն չունի. այն, ինչ ունենք այսօր, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնաց պատերազմից հետո, մեր սահմանադրական տարածքի միայն մեկ հինգերորդն է: Հետևաբար արժանապատվությունից զրկված այս անձի՝ Արցախի, այսպես կոչված, նախագահի ցանկացած որոշում ոչ այլ ինչ է, քան փորձ՝ ցույց տալու, որ նա կարծես գործունակ և օրինական է: Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանի հրաժարականին, դա երկար սպասված որոշում է, և ես կարծում եմ, որ դա մեր ժողովրդի համար ամենապահանջված որոշումներից է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ Մասիս Մայիլյանը հավասարապես պատասխանատու է Արցախի կործանման համար. «Նա իրեն ցույց տվեց որպես անտաղանդ դիվանագետ և ավելին՝ վախկոտ և անպետք մարդ: Այս «մոխրագույն մկնիկը», Արայիկ Հարությունյանի հետ միասին, մեղավոր է նաև Արցախում իրավիճակն ապակայունացնելու, Ստեփանակերտի ավտոկայանում գաղտնի բողոքներ կազմակերպելու ընդդեմ Բակո Սահակյանի և ականավոր զինվորական ղեկավարների, ինչը դարձավ մեր քաջարի բանակի կործանման նախերգանքը: Փորձառու դիվանագետ Դավիթ Բաբայանի թեկնածությունը սպասելի էր: Ես հարգում եմ Դավիթին՝ որպես խելացի և պարկեշտ անձնավորության: Բայց ներկայիս պայմաններում ես չեմ հավատում, որ նա ի վիճակի է փոխելու մեր պետության մնացորդների դիվանագիտական բաղադրիչը… Այսպես թե այնպես, Դավիթ Բաբայանին հաջողություն եմ մաղթում հենց այս առանցքային պաշտոնում»։

Ինչ վերաբերում է ստորագրված համաձայնությանը, ապա Կարեն Օհանջանյանի դիտարկմամբ՝ դա պարզապես ինչ-որ գործունեության իմիտացիա է. «Չկա հայկական դիվանագիտություն, առավել ևս՝ արցախյան դիվանագիտություն: Այս ամենը ոչ պակաս ընդունելի կլիներ, եթե պետական հանցագործ և ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար ու հույսի լույս առաջացներ հայերի մեջ: Բայց եթե այս ոճրագործը, որը ոչնչացրեց մեր բոլոր նվաճումները և պատասխանատու է ազգի ավելի քան 6 հազար փառահեղ հերոսների մահվան համար, մնա իր պաշտոնում, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի մի մասի բռնազավթման լույսի ներքո Հայաստանի և Արցախի կառավարության միջև որևէ պայմանավորվածություն ավելի շատ կեղծիք է թվում: Եվ հենց այս համատեքստում պետք է դիտարկել դիվանագիտական ներկայացուցչությունների միջև կնքված համաձայնագրերը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում