«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ժողովրդական կուսակցության առաջնորդ, վերջերս ձևավորված «Ազգային ճակատ» միավորման ղեկավար Տիգրան Կարապետյանը
– Պարոն Կարապետյան, Դուք հայտարարել եք, որ սեպտեմբերի երկրորդ կեսից Ազգային ճակատը ակտիվանալու է: Արդյոք դա կապվա՞ծ է նախընտրական շրջանի մեկնարկի հետ:
– Դա ընդհանրապես չի տարբերվում ընդհանուր ակտիվությունից, մենք անցյալ տարի էլ ենք ակտիվացել, և ակտիվանալը չի կարելի ուղղակիորեն կապել ընտրությունների հետ, դա սխալ մոտեցում է:
– Այսինքն՝ սեպտեմբերյան ակտիվությունը միայն սպասվելիք ընտրությունները չե՞ն:
– Ո՛չ, մենք երբևէ նպատակ չենք ունեցել զուտ ընտրությունների:
– Արդեն մի քանի ամիս է՝ գործում է Ազգային ճակատը, ի՞նչ ուժեր են անդամակցում:
– Հասարակական կազմակերպություններ են, դե մենք հիմա բանակցում ենք, մեր դռները բաց են, բոլորին դիմել ենք, և մեծ աշխուժություն կա:
– Իսկ ՀԿ-ներից բացի, ի՞նչ քաղաքական ուժեր են Ձեզ անդամակցում:
– Ես չեմ կարող դա անմիջապես ասել, որովհետև շատ են, և հետո դա պետք է համաժողովի տեսքով ներկայացվի ժողովրդին և լրատվամիջոցներին:
– Պարոն Կարապետյան, ակտիվությունը ենթադրում է նաև որոշակի ռեսուրսների առկայություն: Որո՞նք են Ձեր ռեսուրսները:
– Որոշակիորեն կան, գիտեք ինչ, մենք այս 11 տարվա մեջ այնքան ներդրում ենք արել՝ նկատի ունեմ և՛ բարոյական, և՛ հոգևոր, և՛ մարդկային…
– Ձեր կուսակցությո՞ւնը:
– Այո՛, և անձամբ ես… դա ևս ռեսուրս է, բացի այդ՝ մենք մեր սկզբունքները չենք դավաճանել, դա էլ է մեծ ռեսուրս, որովհետև այսօր մարդիկ տեսնում են, թե ով չի փոխել իր կարծիքը, սկզբունքը: Ինչ է նշանակում նորմալ քաղաքական գործիչ, նորմալ մարդ. որ ասում են նորմալ, ուրեմն դա պետք է հետազոտվի չէ՞, թե չէ չհետազոտվածները շատ-շատ են: Մեզ կյանքն է հետազոտել, 11 տարի մենք պահպանում ենք մեր սկզբունքները և չենք փոխարինել մեր դիրքորոշումն այլ դիրքորոշմամբ, ու ժողովուրդը դա գնահատում է: Ինչ մնում է ֆինանսական կամ այլ ռեսուրսներ, ձևաչափեր ունենալուն, ապա որոշակիորեն դա էլ մենք ի նկատի ունենք, որովհետև ծախսեր կան, լրատվություն է, շտաբներ են, օֆիսներ են, դա նախատեսվում է ոչ ճոխ, բայց դե՝ համենայնդեպս:
– Պարոն Կարապետյան, իսկ ակտիվանալ ասելով՝ Դուք ի՞նչ նկատի ունեք, շտաբնե՞ր եք բացելու միայն, թե՞ հանրահավաքային շարք ևս լինելու է:











































