ԵԱՀԿ նախագահը, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդը և Կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կոչ են արել խաղաղ կարգավորել իրավիճակը և հարգել ժողովրդավարական գործընթացը Վաշինգտոնում: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
«Պետք է հարգել ժողովրդավարական ընտրությունների արդյունքը, ինչպես նաև սահմանադրական սկզբունքները», – ընդգծել է Լինդեն:
Շմիդը մտահոգություն է հայտնել ամերիկյան մայրաքաղաքում «ժողովրդավարական ինստիտուտների ու սկզբունքների վրա հարձակման» կապակցությամբ: Նրանք հաստատել են Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության կողմից մեկնաբանությունները, որոնք ներկայացվել են Միացյալ Նահանգներում 2020-ի նոյեմբերին անցկացված համապետական ընտրությունների արդյունքում:









































