Կաննի միջազգային կինոփառատոնը կարող է անցկացվել 2021 թվականի ամռանը՝ հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով փառատոնի կազմակերպիչների հայտարարությունը:
Կազմակերպիչները ցանկանում են փառատոնն անցկացնել, ինչպես նախատեսված էր, մայիսի 11-ից 22-ը, բայց համաճարակաբանական իրավիճակի պատճառով այն կարող է հետաձգվել հունիսի վերջին կամ հուլիսին:
2020 թվականին փառատոնը չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: