Saturday, 20 06 2026
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին

Մեռելապաշտ հասարակության խորտակված ապագան

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ներմուծվեց խայտառակ մի ավանդույթ` մեռելոցները դարձել ոչ աշխատանքային օր: Այս խնդիրը քննարկման անհրաժեշտություն ունի մի քանի հարթության վրա: Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը մեր պետության մեջ, մեղմ ասած, համարժեք մակարդակի վրա չէ և դրան մեծապես նպաստում է իշխանության քաղաքականությունը, որը, կարծես թե, առիթներ է փնտրում մարդկանց «հանգիստը» խրախուսելու համար:

Տարիների ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Հայաստանում ձևավորվել է ծույլ, աշխատանքի նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեցող հասարակություն: Սա անխուսափելիորեն բերելու էր արժեքային համակարգի, սոցիալական հարաբերությունների դեգրադացիայի: Երբ մարդը հետ է վարժվում աշխատանքից, նրա մոտ մեռնում են ստեղծագործելու տաղանդը, արժեք ստեղծելու ձգտումը: Նման հասարակությունները շատ արագ զրկվում են ամբիցիաներից, երազանքներից: Եթե աշխատանքը չէ մարդկանց եկամտի աղբյուրը կամ հասարակության մեջ նրանց գնահատման չափանիշը, ապա օբյեկտիվորեն պետք է աճեն հանցագործությունները, որովհետև թամբալությունն ու օրվա հացի կարիքը մարդկանց մոտ ծնում են ստոր բնազդներ:

Պատերազմից հետո Հայաստանում աշխատելը պետք է տոն լինի, որովհետև ամեն մի հանգստյան օր ավելի անպաշտպան է դարձնում Հայաստանը: Մենք պետք է աշխատենք նույնիսկ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոներին, որովհետև չարդարացված հանգստի ամեն ժամն ավելի է մեծացնում մեր ու քաղաքակիրթ աշխարհի խզվածությունը: Խնդրի մյուս կողմը վերաբերում է պետության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հարաբերություններին, որոնք վերաիմաստավորման կարիք ունեն, որովհետև Հայաստանն աշխարհիկ պետություն է և չի կարող խտրական վերաբերմունք ցուցաբերել իր քաղաքացիների նկատմամբ կրոնական հողի վրա: Օրինակ` հասարակության մեծ մասը առաքելական է և գուցե նրան դուր է գալիս մեռելոցներին չաշխատելու ավանդույթը(չնայած վստահ ենք, որ ծուլությունը քողարկվում է կրոնական աստառով), սակայն հասարակության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, եթե նույնիսկ հավատացյալ են, իրենց քաղաքացիական, աշխատանքային իրավունքներն ոտնահարված են համարում, երբ պետությունը եկեղեցո հորդորով կամ քմահաճույքով ոչ աշխատանքային օրեր է սահմանում: Գլոբալ առումով` մեր եկեղեցին պետք է հասկանա, որ մարդկանց սրտերը և վստահությունը կարող է շահել ոչ թե արտոնյալ կարգավիճակի, այլ` հոգևոր շիտակ ծառայության շնորհիվ:

Մենք, որպես հասարակություն, պետք է կարողանանք հաղթահարել պատմության գերին դառնալու, մեռելապաշտության բարդույթներն, այլապես երբեք չենք կարող ապագայի տեսլական ու երազանք ունենալ:

Դրան, առաջին հերթին, պետք է նպաստի կառավարությունը` վերջնականապես հրաժարվելով ոչ աշխատանքային մեռելոցների խայտառակ ավանդույթից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում