ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակներում ներառել է 16 ձեռնարկություն, որոնց մեծ մասը վերաբերում է պողպատի արտադրությանը: Համապատասխան ցուցակը հրապարակվել է ԱՄՆ ֆիննախի կայքում:
Ցուցակում ընդգրկված են իրանական 13 ձեռնարկություններ: Բացի այդ, դրա մեջ ներառված է մեկական կազմակերպություն Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Չինաստանից:
Ցուցակը ներառում է նաև Bonab Steel Industry Complex, Gilan Steel Complex, Khazar Steel Co., Pasargad Steel Complex, Sirjan Iranian Steel և այլ ձեռնարկություններ:
Պատժամիջոցների ցուցակում հայտնվել է նաև Իրանի մեկ քաղաքացի: