Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս կառավարության նիստում հայտարարել էր, որ Սյունիքում ընթանում է հայ-ադրբեջանական սահմանի տեղորոշման ցավոտ գործընթաց, որը, սակայն, դեմարկացիա չէ: Ըստ նրա՝ տեղորոշման գործընթացը Սյունիքի անվտանգության երաշխիք ստեղծելու համար է: Այս հայտարարությունը հարկ է թերևս դիտարկել այնտեղ արտահայտվող մտքերը զանազանելով: Փաշինյանի հայտարարությունը, որ գործընթացը տեղորոշում է, սակայն ոչ դեմարկացիա, թույլ է տալիս եզրակացնել կամ գոնե ենթադրել, որ ակնարկը վերաբերում է սահմանի ճանաչման խնդրին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:









































