Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Խոշոր բիզնեսին զտելու ժամանակը

Երբ խոսք է գնում համակարգային փոփոխությունների մասին, հաճախ է մեջտեղ բերվում այն «փաստարկը», թե Հայաստանում արագ փոփոխություններ հնարավոր չեն, քանի որ եթե Սերժ Սարգսյանն ուզենա էլ, չի կարող միանգամից հաղթահարել քրեաօլիգարխիկ համակարգի դիմադրությունը:

Իսկ որ քրեաօլիգարխիկ համակարգը կդիմադրի, թերևս աներկբա է: Ի վերջո, համակարգային փոփոխությունն անխուսափելիորեն ենթադրում է քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդում, դրանից բխող անգամ քրեական պատասխանատվության դրսևորումներով: Խոսքը վհուկների որսի մասին չէ, այլ տարրական արդարադատության, որովհետև Հայաստանում ներկայումս խոշոր կապիտալիստներից շատերը պարզապես քրեական ճանապարհով են ձեռք բերել և պահում իրենց հարստությունը, հետևաբար արդարադատությունը ուղղակիորեն կարող է վարկաբեկվել, եթե իշխանափոխությունից հետո նրանց հանդեպ չկիրառվի:

Սակայն, ի վերջո պետք է նաև ընդունել, որ Հայաստանի խոշոր կապիտալիստների շարքերում կան անհատներ, որոնք այս տարիների ընթացքում այդուհանդերձ կարողացել են գիտակցական զգալի աճ ունենալ պետական կարգի և հասարակարգի շուրջ պատկերացումների և ընկալումների առումով, ու հասկանում են, որ իրենց համար երաշխիքային է նոր միջավայրը, քան այն, որը կա և գործում է օրենքից և Սահմանադրությունից դուրս պայմանավորվածությունների մեխանիզմով: Այդ մեխանիզմն ինքնին ական է ցանկացած խոշոր գործարարի տակ, և դրանից հրաժարվելը, թեկուզ և մենաշնորհից կամ օլիգոպոլիայից հրաժարվելու տեսքով, կարող է զգալիորեն ավելի կայուն և անվտանգ միջավայր ապահովել իրենց համար:

Այդ իմաստով կասկած չկա, որ համապատասխան աշխատանքի պարագայում, Հայաստանում կարող է գտնվել խոշոր գործարարների այն շերտը, որն իսկապես կարող է գործընկեր լինել երկրում համակարգային փոփոխությունների գործընթացում: Եվ եթե Սերժ Սարգսյանն իսկապես ուզում է այդպիսի փոփոխություններ իրականացնել, ապա այդ գործարարներին գտնելը, նրանց հետ թիմ կազմելն ու այդ թիմով իսկապես լուրջ գործընթաց սկսելը կդառնա միանգամայն իրատեսական:

Առավել ևս, եթե նկատի առնենք այդ հարցում ընդդիմության հնարավոր աջակցությունը, որ բազմիցս է արտահայտվել՝ եթե իշխանությունը գնա իրական համակարգային փոփոխությունների, ընդդիմությունը պատրաստ է ընդունել դրանք և համարժեք վերաբերմունք դրսևորել: Ահա այդ պայմաններում, համակարգային փոփոխությունների հարցում այսպես ասած քրեաօլիգարխիկ ռեսուրսի հնարավոր դիմադրությամբ արդարանալը Սերժ Սարգսյանի մոտ կնմանվի ընդամենը հանրությանը մոլորեցնելու և ժամանակ շահելու անհույս փորձերի:

Ի վերջո, Սահակաշվիլիի հուսադրող փորձը մեր աչքի առջև է, երբ նա շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ կոտրել Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին գրեթե ոչնչով չզիջող վրացական համակարգի դիմադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում