ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը ձեռագիր նամակով շնորհավորել է երկրի քաղաքացիներին Ամանորի կապակցությամբ: Շնորհավորանքի այս ձևն առաջին անգամ է օգտագործվում: Նախկինում նա միշտ հանդես էր գալիս ավանդական հեռուստաուղերձով:
«Ես անկեղծորեն մաղթում եմ երկրի բոլոր ընտանիքներին մեծագույն երջանկություն սիրելիների հետ, քաջառողջություն», – ասվում է նամակում:
Նա խոստացել է նոր տարում քրտնաջան աշխատել, որպեսզի ավելի շուտ իրականանան ժողովրդի բոլոր իդեալներն ու ցանկությունները:
Նամակը շրջանառել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:










































