Չեչնիայի քաղաքներում և գյուղերում 346 փողոց է անվանվել հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի և նրա հարազատների անուններով: Այս հաշվարկը կատարել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փողոցների մեծ մասը կոչվում է Կադիրովի հոր՝ հանրապետության նախկին նախագահ Ախմատ-Խաջի Կադիրովի անունով: Երկրորդ տեղում անձամբ Ռամզան Կադիրովն է: Բացի այդ, փողոցներ են անվանվել նրա մոր և պապի անուններով:
Ինչպես հաղորդում է պարբերականը՝ որքան մոտ են բնակավայրերը Կադիրովների նախնյաց գյուղին (երկու տարի առաջ անվանվել է Ախմատ-Յուրտ), այնքան մեծ թվով փողոցներ են անվանակոչվում նրանց պատվին: