Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Այժմ քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը:
«Նաիրա Զոհրաբյանին լիազորություններից զրկելուց հետո ի՞նչ է լինում»,- որոշման նախագիծը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Ի պատասխան Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ԲՀԿ խմբակցությունը երկշաբաթյա ժամկետում կարող է առաջադրել նոր թեկնածու, չառաջադրելու դեպքում քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը. «Որքան տեղյակ եմ, ԲՀԿ-ն հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու»:
Մանրամասն՝ տեսանյութում: