Wednesday, 01 05 2024
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

Պատերազմի պատճառները վեր հանող հանձնաժողովը պետք է ձևավորվի Մարտի 1-ի փաստահավաք խմբի սկզբունքով

Պատերազմում կրած պարտության պատճառները վերհանելու նպատակով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող նախագիծը մասնագետները շարունակում են խնդրահարույց համարել։ Այն, որ պատերազմի պատճառները պետք է վեր հանվեն, քննվեն պատճառները, դա միանշանակ է, ոչ ոք դրա հետ չի վիճում։ Խնդրահարույցը համարվում է հանձնաժողովի ֆորմատը։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» մշակել է փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, որի օրինակներն արդեն ուղարկվել են քաղաքական ուժերին:

Ըստ նախագծի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Նախագծի համաձայն՝ փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է՝ թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքը, պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները, որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և այն պարտվելու համար, պատերազմից հետո՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, օրինակ, կարծում է, որ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովը վաղուց պետք է ստեղծված լիներ, սակայն հարցը, անշուշտ, պահպանում է արդիականությունը: Բայց կուսակցությունների ներկայացմամբ՝ դրա ձևավորումը, ինչպես առաջարկել է Էդմոն Մարուքյանը, խնդրահարույց է, քանի որ պարունակում է գործընթացի քաղաքականացման միտում: «Հանձնաժողովը պետք է լինի առավելագույնս անկախ ու փորձագիտական: Եթե օրենսդրությունը կաշկանդում է ստեղծման և համալրման մոդելները, ուրեմն առնվազն պետք է․

1. քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց ներգրավումը հանձնաժողովի կազմում հասցվի նվազագույնի,

2. անդամների համար մշակվեն խիստ չափորոշիչներ, որոնք կբացառեն նեղ, այդ գերատեսչական շահերի հետապնդումը հանձնաժողովի աշխատանքում»,- կարծում է Նավասարդյանը։

Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի ֆորմատը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Մարտի 1-ի փաստահավաք խումբն էր։ Բացառապես քաղաքական ուժերից կազմված հանձնաժողովը ունենալու է որոշակի կաշկանդվածություն, որը, բնականաբար, խանգարելու է գործին և թույլ չի տալու ամբողջական պատկերը բացահայտել։ «Նախկինում ստեղծված փաստահավաք խումբը և դրան զուգահեռ Ազգային ժողովում հանձնաժողով ստեղծելը ցույց տվեցին, որ փաստահավաք խումբն ավելի անկաշկանդ է։ Փաստահավաք խմբում, իհարկե, կուսակցություններն են որոշում՝ ում ներկայացնել, բայց մի տեսակ խորհրդարանական ուժերից և իշխանությունից տարանջատված է։ Հետևաբար, հիմա էլ պատերազմի պատճառները քննելու համար ճիշտ կլինի փաստահավաք խումբ ձևավորվի ճիշտ այն սկզբունքով, ինչ սկզբունքով 2009 թվականին ստեղծվել էր հին փաստահավաք խումբը։ Հանձնաժողովները ցույց են տվել, որ իրենց աշխատանքում ունեն կաշկանդվածություն։ Ընդհանրապես, այսօր և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը իրենց պահվածքով կոնկրետ ինձ համար հասկանալի չեն։ Հետևաբար՝ գտնում եմ, որ պետք է ապահովել ավելի պրոֆեսիոնալների մասնակցությունը այդ գործին։ Իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովներում ես պրոֆեսիոնալներ չեմ տեսնում։ Ամեն դեպքում հավատացեք, որ ժամանակին խմբի 5 անդամներն էլ պրոֆեսիոնալ էին։ Այլ բան է, որ այդ պրոֆեսիոնալների մի մասը չուզեց աշխատել, մյուս մասը՝ աշխատեց։ Իսկ ԱԺ հանձնաժողովի վիճակն ավելի անմխիթար էր, որովհետև հանձնաժողովում իրավաբաններ համարյա թե չկային, իսկ փաստահավաք առաքելություն իրականացնելու համար շատ կարևոր են մասնագիտական ունակությունները։ Ես գտնում եմ, որ պետք է կիրառվի նախկին սկզբունքը»,- ընդգծեց Սաֆարյանը։

Իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից և միայն ՄԻՊ-ից բաղկացած հանձնաժողովը, ըստ Սաֆարյանի, կունենա կաշկանդվածությունը, որը կզրկի հանրությանը հավատալու հավաքագրված փաստերի հավաստիությանը և լիարժեքությանը։

Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ ճիշտ չի՞ լինի, եթե հանձնաժողովներ ստեղծելու փոխարեն պարզապես քրեական գործ հարուցվի, որի համար հիմքերի պակաս, կարծես թե, չկա, քանի որ իրավապահ մարմինները շատ ավելի լայն գործիքակազմ ունեն ճշմարտությունը բացահայտելու համար, քան հանձնաժողովը։ «Նկատի ունենալով այսօրվա մեր նախաքննական մարմնի որակը և քննություն տանելու օբյեկտիվության չափանիշները և այն, որ դատաիրավական ռեֆորմ չի իրականացվել, ապա ես չեմ կարծում, որ քրեական գործի շրջանակներում կարող է շատ ավելին բացահայտվել։ Իհարկե, նախաքննական մարմնինն է վերջին խոսքը, բայց ես կուզենայի, որպեսզի փաստահավաք խումբը փաստերը հավաքեր, տրամադրեր և հետամուտ լիներ քննությանը։ Գուցե հարկ լինի նաև փաստահավաք խմբին վերահսկողական ինչ-որ լծակներով օժտել, որպեսզի տեսնեին, թե իրենց հավաքած փաստերի շարունակությունը նախաքննական մարմնում ինչպես է լինում, որ չկորչեր այն աշխատանքը, որ իրենք էին անում։ Վերջին հաշվով, ինչ փաստ էլ հավաքվի, նախաքննական մարմինը պետք է իր գործիքակազմով դրանք դարձնի նորմալ նյութ և լուծի քրեական պատասխանատվության խնդիրը։ Այդ առումով որևէ մեկը երկակի կարծիք ունենալ չի կարող։ Պարզապես ուրիշ խնդիր է, որ փաստերը այլ մարդիկ են հավաքում, և ուրիշ խնդիր է, որ նախաքննական մարմինն է այդ փաստերն ունենում, բայց նախաքննական գաղտնիքի անվան տակ այդ փաստերը չի հրապարակում, իսկ հետո էլ չենք իմանում, որ նման գործ է եղել հարուցված և ինչ ելք է ունեցել այդ գործը»,- ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ այս սուբյեկտիվությունից խուսափելու համար ցանկալի է, որ կիրառվի փաստահավաք խմբի սկզբունքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում