ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի խոսքով՝ ռուսական կողմը միտումնավոր կեղծ տեղեկություններ է տարածում Արևմուտքում մշակված պատվաստանյութերի մասին՝ սեփական դեղամիջոցն արտերկրում վաճառելու համար:
«Ռուսաստանի պետական լրատվամիջոցները, որոնք հրապարակվում են օտար լեզուներով, շարունակում են բացահայտ ծաղրել արևմտյան պատվաստանյութեր մշակողներին, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է անհեթեթ պնդումների, որ պատվաստումից հետո մարդիկ վերածվում են կապիկների», – նրա խոսքերն է մեջբերում Reuters- ը։