Friday, 26 04 2024
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

Պատվաստանյութերի հետ կապված մեծ հույս պետք չէ կապել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

– Պարոն Մկրտչյան, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի մուտացիայի տեսակ է հայտնաբերվել, որը շատ արագ է տարածվում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում այնքան, որքան կորոնավիրուսը։ Ի՞նչ է սա նշանակում, առողջապահական համակարգը նո՞ր մարտահրավերի առաջ է։

Խնդիրը դեռ չի ուսումնասիրվել։ Առաջին հայտարարություններն են եղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, և այս պահին մեկնաբանություններ դժվար է անել, դեռ պետք է զարգացմանը հետևել, թե նշված եվրոպական երկրներում ինչպիսի ընթացք ունի այն, գուցե վիրուսային հիվանդությունն է փոխակերպվել։ Ի վերջո, վիրուսները փոխակերպվելու հատկություն ունեն, դրա համար նրանց կանխարգելման խնդիրները բարդ են։ Ուստի պետք է հետևենք պրոցեսներին, տեսնենք, թե ԱՀԿ-ն լրացուցիչ ինչ հայտարարություններ կանի և ինչ խորհրդատվություն կտա երկրներին։ Մի քանի եվրոպական երկրներ արդեն փակվում են, թեև ԱՀԿ-ն փակվելու խորհրդատվություն չի ներկայացրել, բայց երկրները խուճապահար սկսել են փակվել։ Այսպիսով, վերջնական կարծիք կարող ենք ունենալ այդ երկրներում դեպքերի զարգացմանը զուգընթաց։ Տեղեկատվությունը դեռ քիչ է, մենք էլ պետք է սպասենք զարգացումներին և զուգահեռ մեր գործողություններն իրականացնենք։

– Ի՞նչ նկատի ունենք։

– Սկսած նրանից, թե վիրուսն ինչքանով է վտանգավոր մարդու առողջությանը։ Նոր վիրուսին մեր մասնագետները պետք է ծանոթանան, տարանջատեն կորոնայից  և ունենան ձեռքի տակ թե՛ բուժման, թե՛ կանխարգելման որոշակի գործիքներ։ Կորոնայի դեպքում մեզ պետք եղավ 7-8 ամիս, որ հասցնենք ծանոթանալ և որոշակի քայլեր իրականացնել, այս նորի հետ կապված պետք է սպասել և տեսնել՝ ԱՀԿ-ն ինչ խորհուրդ կտա, և ըստ այդմ շարժվել։

– Կանադան սկսել է պատվաստել  բուժանձնակազմին, խոցելի խմբերին։ Հիմա Հայաստանը ո՞ր պատվաստանյութը պետք է փորձի կիրառել՝ ռուսակա՞ն, թե՞ եվրոպական պատվաստանյութը պետք է ընտրի։

– Նախ բարձրացրիք որոշակի կոնտինգենտի պատվաստման խնդիր, որը բնական է,  խնդիրը նույնն է՝ առաջնահերթ պետք է պատվաստվեն մեծածավալ կոնտակտներ ունեցող շրջանակները՝ բժիշկներ, մանկավարժներ, երկրորդը՝ խոցելի խմբերը, պատվաստում պետք է իրականացնել ծերանոցներում, որտեղ մահացության և հիվանդացության բարձր ցուցանիշներ եղան։ Բոլոր երկրներում երիտասարդների և երեխաների շրջանակները չեն պատվաստվում, հետագայում նրանք էլ կընդգրկվեն։ Համաշխարհային ջանքերը պատվաստանյութի հետ կապված փորձում են մեկտեղել, որքան էլ Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի միջև տարաձայնություններ լինեն որակի հետ կապված, միևնույն է, այս արհավիրքի հետ կապված անհնար է ջանքերը չմեկտեղել։ Վակցինաների քննադատության դեպքերը կոմերցիոն բնույթ ունեն, քանի որ իրականում նրանք էականորեն իրարից տարբերվում են։

Բարդությունը այն է, որ մուտացիայի ենթարկված հարուցիչ ունենք, և այդ պատվաստանյութը երևի թե չազդի դրա վրա, դրա համար շատ մեծ հույս չէի կապի պատվաստանյութերի հետ, շատ դեպքերում ինֆեկցիաները գալիս-գնում են, պատվաստանյութերը ստեղծվում են, հետո դրա փոխակերպման հետևանքով այն իր ազդեցությունը կորցնում է, և մարդկությունը փոխակերպման հետևից չի հասցնում գնալ, որովհետև պատվաստանյութի ներդրման և փորձարկման ժամանակը բավականին երկար է. մեկ տարի հետո մենք ունենք պատվաստանյութ, բայց ունենք վերափոխված, մուտացիայի ենթարկված կորոնավիրուս, որի վրա կարող է չազդել այս պատվաստանյութը։

Մեր երկրում դեպքերի թիվը 40-50տոկոսից հասել է 25-30 տոկոսի, կարծեք թե կանխարգելիչ միջոցառումներ էլ այսօր հասարակությունը չի իրականացնում, բայց որոշակի նվազում ենք նկատել։

– Սակայն մահացությունը շարունակում է բարձր մնալ։

Սա մտահոգիչ է։ Պատճառները մի քանիսն են. նախ՝ ուշ են դիմում, ուշ դիմելիության և առաջնային բուժօգնության կազմակերպման խնդիրներ ունենք, պոլիկլինիկայի բժիշկները լավագույնս չեն ընդգրկված կանխարգելման պրոցեսի մեջ։

Առաջին հերթին  ինքնաբուժմամբ չպետք է զբաղվել, հակաբիոտիկներ չընդունել ազգականի և հարևանի խորհրդով, մի խոսքով, դա հանգեցնում է  ծանր դեպքերի, որոշ դեպքերում՝ մահվան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում