Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Եթե մի քիչ էլ ուշացնենք…

Սփյուռքի նախարարությունը տվել է հերթական «Արի տուն»-ի մեկնարկը: Մի քանի օրից էլ կմեկնարկեն համահայկական խաղերը, իսկ Բյուրականում էլ արդեն մի քանի օր է, ինչ համահայկական «Բազեներն» են տժժում:

Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունն ակնհայտորեն հասցվել է «տժժոցիի» գերադրական աստիճանի: Այդ հարաբերության մեջ անմիջականորեն ներգրավված անձինք ակնհայտ հաճույք են ստանում, այսպես ասած՝ տժժում են այդ հարաբերությունից, իսկ մյուսները՝ պետությունն ու նրա քաղաքացիները, Հայաստան-սփյուռք հարաբերությունից հայտնի չէ, թե ինչ են ստանում: Մինչդեռ ստանալու հսկայական ռեսուրս կա՝ փոխադարձաբար: Հայաստանը սփյուռքին է տալիս ամուր թիկունք՝ ի դեմս պետության, միջազգային քաղաքականության լիարժեք սուբյեկտության, իսկ սփյուռքն էլ այդ սուբյեկտի քաղաքական և տնտեսական, մշակութային, արժեքային ռեսուրսներն է լրացնում կամ համալրում: Դա այն իրավիճակն է, որ պետք է լիներ: Սակայն այդպիսի իրավիճակ չկա, և ո՛չ Հայաստանն է սփյուռքին ինչ-որ բան տալիս, ո՛չ սփյուռքը Հայաստանին:

Խոսքը գլոբալ իմաստով տալ-առնելու մասին է, ոչ թե այն, որ ասենք՝ ռուսաստանցի սփյուռքահայ դիտվող մի ինչ-որ միլիարդատեր Հայաստանում կարող է միլիոնների ներդրում կատարել՝ դրա դիմաց քաղաքական և իշխանական համակարգում հարմար տեղավորելով իր եղբորը կամ եղբայրներին: Օրինակ՝ հենց այդպես են վարվում հայտնի ռուսաստանցի գործարար հայեր Սամվել Կարապետյանն ու Արա Աբրահամյանը: Կարապետյանի եղբայրը նախագահի աշխատակազմի ղեկավարն է, իսկ Աբրահամյանի եղբայրները տեղավորված են իշխանական կոալիցիայի կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունում: Ո՞վ է դրանից օգտվում: Հաստատ ոչ պետությունը և նրա քաղաքացիները, քանի որ եթե Հայաստանի իշխանական քաղաքական դաշտում Կարապետյանների կամ Աբրահամյանների գերդաստանների ներկայացուցիչներ չլինեին, ապա մեր քաղաքական կյանքը դրանից հազիվ թե տուժեր: Ի վերջո, մենք Քենեդիների գերդաստանի հետ չէ, որ գործ ունենք: Իհարկե, նրանց փոխարեն հաստատ համարժեք մեկ ուրիշը կլիներ խորհրդարանում կամ նախագահական նստավայրում, ու երկրի վիճակը հաստատ ավելի լավ չէր լինի: Բայց դա, իհարկե, այլ խոսակցության նյութ է:

Փաստը կարծես թե այն է, որ տարեցտարի հայրենիք-սփյուռք հարաբերությունը տեղավորվեց քաղաքական կոնյունկտուրայի շրջանակներում, սկսեց ծառայել առանձին «հայրենակիցների» քաղաքական, իշխանական և բիզնես շահերին: Իսկ համահայկական «քեֆ-ուրախությունները», որ կազմակերպվում են պարբերաբար, և որոնք վերջին տարիներին ավելի հաճախակի բնույթ են կրում, իրականում այդ միջանձնային հարաբերությունների ծխածածկույթ են, քող, որը գցվում է իրականում դեգրադացված իրողությունների վրա: Հայաստանն ու սփյուռքը ակնհայտորեն չեն կարողանում իրացնել միմյանց պոտենցիալը, որովհետև մինչև այժմ այդպես էլ ձևակերպված չէ գլխավոր խնդիրը՝ ի՞նչ է սփյուռքը Հայաստանի համար, և ի՞նչ է Հայաստանը սփյուռքի համար: Մինչև այժմ ձևակերպված չեն Հայաստանի և սփյուռքի օրակարգային խնդիրները, չկա փոխադարձ ամբողջական ճանաչողություն: Սփյուռքի նախարարության հիմնումը ամենևին էլ չի նշանակում խնդիրների գիտակցում և լուծմանն ուղղված քայլ, որովհետև իրականում այդ գիտակցման առկայության պարագայում պետք է հակառակը լիներ՝ սփյուռքի նախարարություն չպետք է լիներ, այլ պարզապես ամեն գերատեսչություն իր ոլորտում պետք է աշխատեր սփյուռքահայ շրջանակների հետ:

«Արի տուն» կամ չգիտես էլ ուր գալ կամ գնալ ենթադրող ծրագրերը չեն կարող Հայաստան-սփյուռք հարաբերության հիմնարար խնդիրներ լուծել, իսկ տարատեսակ ընդունելությունները, որ նախարար Հրանուշ Հակոբյանը կազմակերպում է՝ պատանի տիեզերագնաց կոմբինատորների կամ այլոց մասնակցությամբ, բացի նախարարության արարողակարգերի պատմությունը հարստացնելուց, որևէ այլ էական արդյունք երկրի, Հայաստան-սփյուռք կապի հաստատման համար չեն կարող տալ: Այդպես տարբեր ծրագրերով աշխարհի տարբեր անկյուններից հայերը գալիս են Հայաստան, դառնում են զբոսաշրջիկ ու հեռանում: Եվ եթե նրանց սրտում մնում է հայրենիքի կարոտը, դա դեռ խնդրի լուծում չէ, քանի որ շատ ավելի կարևոր է պետության գիտակցումը: Նրանք իրենց հետ պետք է սփյուռք տանեն պետության գիտակցումը, ոչ թե հայրենիքի կարոտը: Կարոտն իր հերթին, բայց երբ չկա այդ պետության գիտակցումը, սփյուռքահայի ռեսուրսը մնում է չօգտագործված, պետություն-սփյուռք հարաբերությունը մնում է թերի, չիրացված:

Ընդհանրապես, ժամանակն է, որ խնդիրը Հայաստանում ձևակերպվի ոչ թե զուտ հայրենիք-սփյուռք կամ Հայաստան-սփյուռք, այլ պետություն-սփյուռք տիրույթում: Գիտակցական այդ բազայի վրա պետք է դնել նշաձողը և ձգտել դրան, որի պարագայում էլ, իհարկե, առաջնային քայլը պետք է դառնա պետություն ունենալը, պետություն լինելը, դառնալը: Սփյուռք մենք ունենք, մնում է պետություն ունենանք, դե ֆակտո պետություն, ժամանակակից, մրցունակ պետություն: Եթե դա մի քիչ էլ ուշացնենք, ապա ոչ միայն պետություն, այլ սփյուռք էլ, թերևս, այլևս չենք ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում