Այսօր «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ անկախության 20-ամյակին՝ նկատելով, որ անկախության հանրաքվեի օրն անկախության օր անվանելը ճիշտ չէ, բայց չցանկացավ ծանրանալ դրա վրա և տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանին ուղարկել է երկու նամակ, որոնցում առաջարկել է արժանին մատուցել անկախության հանրաքվեի համար պայքարած և այդ գործընթացին մասնակցած մարդկանց:
Առաջին նամակը վերաբերել է հարևան հանրապետությունների հասարական-քաղաքական գործիչներին, իսկ երկրորդ նամակը՝ 1970-ական թվականների՝ «անկախություն՝ հանրաքվեի միջոցով» ճանապարհի կողմնակիցներին, նախ և առաջ՝ ԱԻՄ-ի հիմնադիրներին:
Հայրիկյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանից արձագանք չի ստացել:







































