Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը ընթացքի մեջ է, և որևէ խնդրահարույց հարց այստեղ գոյություն չունի: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:
Նշենք, որ վերջերս նախարար Արմեն Մովսիսյանն այցելել էր Իրան, որից հետո իրանական կողմը հայտարարել էր, թե հայկական կողմը գծի հետ կապված որոշ հարցեր դեռևս չի լուծել:
Իրանական կողմը նաև հայտարարել էր, որ քննարկվում է Թուրքմենստանից Հայաստան Իրանի տարածքով էլեկտրաէներգիա տարանցելու հարցը: Լ. Հարութունյանը հաստատեց, որ նման հարց քննարկվում է՝ հավելելով, որ այդ հարցը քննարկվել է միշտ՝ սկսած Խորհրդային միության տարիներից: