Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն գործ է հարուցել ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարևայի դեմ, գրում է «Ուկրաինական նորություններ» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության հաղորդմանը:
«Ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարևայի և ՆԳ նախարար Արսեն Ավակովի հնարավոր չարաշահումների փաստով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընդգծվում է, որ գործը կապված է 62 միլիոն եվրոյի ենթադրաբար ապօրինի յուրացման հետ: Գումարը պահվել է CityCommerce Bank-ի հաշիվներում, որոնք բացվել են ավստրիական Meinl Bank Aktiengeselschaf-ում:
Ինչպես գրում է պարբերականը, քննիչները գործ են հարուցել «Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու» հոդվածով:









































