«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Դմիտրի Գուզը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
32-ամյա պաշտպանն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա մասնակցել է պաշտոնական 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնԵԼ ֆուտբոլիստին թիմի կազմում անցկացրած ելույթների, ներդրած ջանքերի ու նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։







































