ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում անցկացվող «Արժանապատվության երթ» բողոքի ակցիան ավարտվեց Սուրբ Աննա եկեղեցու բակում: «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմելով «Արժանապատվության երթի» մասնակիցներին՝ նշեց. «Այս պայքարն իսկապես մեր հայրենիքի համար է, որ ոտքի կանգնենք, գնանք առաջ: Մի խոչընդոտ կա, Նիկոլ Փաշինյանը խոչընդոտ է, այդ խոչընդոտը պետք է մի կողմ գցել և շարունակել գնալ առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում: