Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Արցախի նախագահի որոշման համար միակ բացատրությունը կարող է կապված լինել արցախյան ներքաղաքական իրավիճակի հետ

Եթե չեմ սխալվում արցախյան հակամարտության կարգավորման պատմության մեջ առաջին անգամ Արցախի նախագահը հրաժարվել է Երևանում հանդիպել տարածաշրջան այցելող Մինսկի խմբի համանախագահների հետ, որովհետև ինչպես հայտնի է, խմբի հետ տարածաշրջան չի այցելել Ռուսաստանի ներկայացուցիչը, թեև Ռուսաստանը մինչև վերջերս ակնկալում էր, որ Մինսկի խումբը կմիանա հաստատված հրադադարին, և ստեղծված՝ հետպատերազմական նոր իրողությունները ճանաչելով կշարունակի կարգավորմանն ուղղված ջանքերը։

Նման որոշման համար միակ բացատրությունը այս պայմաններում կարող է կապված լինել արցախյան ներքաղաքական իրավիճակի հետ՝ կապված նախագահ Արայիկ Հարությունյանի մինչպատերազմական իշխանական ամուր դիրքերը, Վիտալի Բալասանյանին ԱԽ քարտուղարկի պաշտոնում նշանակելով, հանձնելու հետ։

Դժվար եմ պատկերացնում, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չճանաչեն պատերազմից հետո ի հայտ եկած նոր իրողությունները, ռուս խաղաղապահների ներկայությունը, ռուս-թուրքական պայմանավորվածությունները և որոշեն պահպանել խմբի ֆորմատը։

Ակնհայտորեն Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը Երևանին է ավելի շատ ձեռնտու։ Չնայած Ալիևի հրապարակային մերժողական վերաբերմունքին, Բաքուն ևս շատ լավ հասկանում է Մինսկի խմբի անհրաժեշտությունը իր շահերի համար։ Այս իմաստով ոչ մի կերպ հասկանալի չէ Ստեփանակերտի պահվածքը։

Արցախի իշխանությունները, իմ հիշելով, իրենց որոշումներում լիակատար անկախություն են ունեցել 1997թ. աշնանը, երբ առանց կաշկանդվելու մերժեցին բանակցային սեղանի վրա դրված կարգավորման երկու՝ փուլային և փաթեթային տարբերակներից մեկը՝ փուլային տարբերակը։ Շատ կուզեի հավատալ, որ Ստեփանակերտն իր այս որոշման մեջ նույնքան անկախ է եղել, որքան 97-ին։

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով Հարավային Կովկասում ձևավորված ռուս-թուրքական նոր աշխարհակարգը այլևս իրողություն է։ Այն հաստատապես չի բխում հայկական շահերից։ Մյուս կողմից այդ նոր աշխարհակարգը պաշտպանում է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը՝ պաշտոնական Երևանին զրկելով դրա դեմ դիրքավորվելու որևէ գործուն հնարավորությունից։

Մինսկի խմբի աշխատանքի վերբեռնումը կարող է հնարավորություն տալ վերադարձնել արտաքին ուժերի հավասարակշիռ ներկայությունը ոչ միայն արցախյան հակամարտության գոտի, այլև առհասարակ տարածաշրջան, որը սկսել է խախտվել 2016-ին ԱՄՆ-ը նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունից ի վեր՝ ԼՂ խնդրի և տարածաշրջանային շատ իրողությունների նկատմամբ ամերիկյան հանրապետական իշխանությունների տոտալ անուշադրության պատճառով։

Պաշտոնական Երևանի ցանկությունից է կախված, և պետք է ամեն ջանք գործադրել արցախյան խնդրի կարգավորման համար Մինսկի խմբի ձևաչափը պահպանելու համար։ Չափազանց կարևոր է, որպեսզի Երևանի այդ ցանկությունը բացասական ընկալում չստանա Ռուսաստանի կողմից։

Խմբի գոյությունը միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով կարող է երաշխավորել արցախյան խնդրի վերջնական խաղաղ կարգավորմանը՝ ապահովելով տարածաշրջանի ուժերի հավասարակշիռ ներկայություն և ներգրավվածություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում